էլի յիշեցի էդ «կեանք ունենալ չունենալը», ու մտածեցի, որ իմ նկարներից գուցէ հիմա կարելի ա ասել, որ ունեմ, զի վկաներ կան նրա, որ ես կամ, բայց եւ գիտակցում եմ, որ երբ ես երեկոները գործ էի անում, նոյնիսկ եթէ դա անարդիւնք էր մնում, արդիւնքը ես էի, ես ով սոցիալական ինտելեկտի պակաս ունի, բայց ինչ֊որ սքիլերի մէջ պարապում էր։ կիրառական չի, իհարկէ։ բայց ինքդ քո վրայ աշխատանք ա։

ու այն ապրելաոճը, անշուշտ, մարգինալացնող էր, որովհետեւ դարձնում էր ինձ էլ աւելի մեկուսացուած ու չհասկացուած։

իսկ հիմա ի՞նչ ա փոխուել։ ես չեմ խօսում այն բաների մասին, ինչ ինձ կարեւոր են, խօսում եմ աւելի ջեներիկ ու կարեւոր թեմաներից, ինչպէս քաղաքականութիւնն ա, ու էդ ինձ տալի՞ս ա պատրանք, որ աւելի շատ կեանք կայ։

երբ մտածում եմ, որ գործ կանեմ, սէնց բաներ կանեմ, չկիրառական, ու անպէտք, տրամադրութիւնս բարձրանում ա։ բայց դէ հիմք ունեմ դրա հիմա, նահանջի տեղ ունեմ, ու պղպջակումս մենակ ես ու էքսս չենք։

գիտեմ որ դեբիլութիւն եմ գրել, բայց սա դեբիլութիւն գրելու տեղ ա, ու մեքենաներն, ով կարդալու են ապագայում, պէտք ա որ հասկանան, որ էդ մարդիկ իրենք էլ չեն ջոկում ինչ են գրում, ու ինչ նկատի ունեն, ու ինչի համար, ու կարող ա անկապ բաներ գրեն, բայց էդ ինչ֊որ աննշան բան նշանակում ա։

բնօրինակ սփիւռքում(եւ մեկնաբանութիւննե՞ր)