2018-09-22-3277577

ինձ իսկապէս հետաքրքիր ա, եթէ ես «կեանքի» կուլտուրա ունենայի՝ խմել֊ուրախանալու, ես արդե՞օք կը խորանայի որոշ բաների մէջ, կամ կը խորանայի այդչափ։

ստեղ դիսքլէյմեր, որ ես չեմ կարող ասել, թէ թեքնոլոգիաների տղայ եմ, զի հաւասարաչափ ամէն տեղ զարգացած չեմ, ասենք բոլոր տղաները մեքենաներից են հասկանում, ու հասկացել էին ինձնից շատ աւելի վաղ տարիքում, ու այնպէս չի որ ես թեքնոլոգիաներ գիտեմ։ ու հէնց այդ ա, որ լայն սպեկտրից հազիւ մի երկու բան կարողանում էի անել՝ կուլտուրա ունէի, ու էդ գլխով պատին դալբիծ էի անում, մինչեւ չէր ստացւում։

բայց արդեօք, եթէ ես հաւասարաչափ զարգացած լինէի, ունենայի սոցիալական ինտելեկտ (իմանայի շփուել, հիմա որոշ չափով սովորել եմ էս մի քանի տարուայ ընթացքում), ու այլ տարբերես ինտելեկտներ, արդեօք այդ դէպքում էսօր ասենք շարքային ջաւասկրիպտիստ չէի լինի։

չգիտեմ։

բնօրինակ սփիւռքում(եւ մեկնաբանութիւննե՞ր)