2018-08-20-3235673

ես միտք ունեմ, ոնց կարելի ա բաւական անցաւ անցում կատարել բանակի, ուր աղջիկներն ու տղաները միասին են ծառայում։ ու բանակն էլ լաւանալու ա, շատ աւելի լաւ ու կազմակերպուած տեղ ա լինելու, եթէ աղջիկներն էլ ծառայեն։

մտածեցի, որ դպրոցականներին ուղարկեն ասենք մի ամիս ռազմականացուած ճամբար, բոլորով, խառը։ ճամբարներում նորմալ ապրում են չէ՞ տղաներն ու աղջիկները միասին։ դէ, այդպէս այդ նոր սերունդը, որ տաս տարի ա իրար հետ ճամբարներ ա գնացել, սովոր կը լինեն այդ վիճակին, ու ոչ մի տարօրինակ բան չի լինի, որ նոյն կերպ շարունակեն բանակում։

ու բաւական անցաւ կը լինի անցնել մի բանակի, ուր աղջիկներն էլ են ծառայում։ բանակն էլ անհամեմատ աւելի լաւ տեղ ա դառնալու, ուր մարդիկ իրենց աւելի արժանապատիւ են զգում, որովհետեւ այսօր այն այնպիսի տեղ ա, ուր բոլորն իրենց նուաստացուած են զգում։

#հայաստան #բանակ

բնօրինակ սփիւռքում(եւ մեկնաբանութիւննե՞ր)

պիտակներ՝ հայաստան  բանակ