բաներ կան, ուր ահաւոր հետեւողական եմ։

ու ապշելու ա, որ երկու հարց կայ որ միշտ տալիս են։

մէկը՝ դու դեռ այնտե՞ղ ես ապրում։ միւսը աւելի վատն ա, ասում են՝ դէ կը զանգուենք։ դէ համարդ ասա։

ժող, ի՞նչ համար։ ի՞նչ զանգուել։

կամ՝ ինչի՞ համար տունս փոխեմ։ չեմ հասկանում։ կարծում էք, թէ, եթէ վարձով ա ապրում, ուրեմն մաքս մի տարի կապրի, կը գնայ ծնողների մօ՞տ։ թէ՞ փող կափսոսայ, կենտրոնում չի վարձի։

պարզ չի՞ ինձնից, որ որոշ բաներ ահագին կարեւոր են իմ համար։ չէ, համար չունեմ։ չէ, կենտրոնում եմ ապրում։ չէ, ուինդոուս չեմ քշում։ չէ, չեմ սկսել ծխել։ չէ, չեմ արտագաղթել։ չէ, ֆէյսբուքում չկամ։ չէ, չունեմ ֆէյք։ վաաաաաայ։

բնօրինակ սփիւռքում(եւ մեկնաբանութիւննե՞ր)