լաւ էլ ձեզ նայում էիք, սիրելի սփիւռքի հին բնակիչներ, ով նեղւում ա, որ ընկեր իրենց չեմ համարում։ մինչ ես ստեղ (ստեղը սփիւռքն ա) մենակ փտում էի, դուք լաւ էլ շփուել էիք՝ ե՛ւ թուիթերում, ե՛ւ ֆբ֊ում, ե՛ւ անցանց։

դոպամին ու սերոտոնին տալիս էիք ուղեղներին, լաւ էիք, մի հատ էլ ս պրենեբրեժենիեմ մտածում էիք, երեւի, թէ սա թոյլ ա, դեբիլ ա, որ նւնւում ա։ էն որ գրում էի՝ կեանքը ո՞րն ա, ինձ ցաւում ա էն գրածից, ինչ ա, ես չե՞մ ապրում՝ ասէիք՝ չէ, ապեր, մենք ապրում ենք, դոզաներս ստանում ենք այս ու այն տեսակի շփումից, որ տանելի լինի, իսկ այ դու՝ չէ։

ես աստիճանաբար սկսեցի հասկանալ, երբ եկայ թուիթեր, ու յետոյ տելեգրամ, ինչքան մեկուսացուած էի ապրում, ի տարբերոոթիւն ձեզ։ զի դուք ամէն տեղ էլ եղել էք։ բա ասէօիք։ չէի՞ք կարդում։ ակնյա՞յտ չէր ինչ վատ եմ։ ու եթէ չէիք ուզում ձեզ հետ գնայի, կամ տանէիք, գոնէ, էդքան զռացել եմ, ասէիք՝ էնտեղ գնա, քեզ դուր կը գայ, սէնց միջոցառում կայ։ ինձ ուրիշներն են տարել, ոչ թէ դուք։

ես ձեզ չեմ սիրում։ տուպը չեմ սիրում։ այնպէս, ինչպէս չէի սիրի մարդու, ով կողքս պարկ եղած կրոկոդիլներով չէր կպնի, եթէ պէտք լինէր, այնպէս, ինչպէս չէի սիրի նրան, ով եթէ միասին մեքենաներով գնում ենք մի տեղ, ու իմ անիւը ծակուել ա, կամ ես շուռ եմ եկել, չէր էլ կանգնի, տեսնի ո՞նց եմ, թէ դէ անիւ ա, կը փոխի, կամ դէ մեքենայ ա, հետ շուռ կը տայ, կը հասնի։

չէ՞, միասին չէ՞ինք գնում ոչ մի տեղ։ էդ ինձ թուացե՞լ էր։ դէ չասէք որ ընկեր էք եղել։

բնօրինակ սփիւռքում(եւ մեկնաբանութիւննե՞ր)