տէնց տպաւորութիւն կայ որ թուանշային ֆոտոն աւելի քիչ ա աղմկում բարձր իսոների վրայ։ այն մասին, որ անալոգային աղմուկը իմ համար սիրուն ա, հիմա չեմ ասում։ ուզում եմ զուտ աղմուկի մասին գրել։

մտածում եմ, որ եթէ բացում ես ասենք վերջին քենոնների ռաւ նիշքը ufraw֊ում, թէկուզ 1600 իսոյի պարագայում, լաւ էլ աղմուկ ես տեսնում։ համեմատելի ա նրա հետ, երբ ժապաւէն ես նկարում նոյն իսո֊ով։ բայց աղմուկը քիչ ա լինում խցիկի տուած ջպեգներում։ զի, ըստ երեւոյթին, քենոնի դենոյզերը շատ լաւ ա աշխատում։

իսկ ո՞նց են աշխատում դենոյզերները։ կարելի ա պատկերացում կազմել, նոյն ufraw֊ի մէջ ուէյուլետ դէնոյզերի ոլորակը պտտելով։ ահագին դետալ ես կորցնում։ ո՞նց ա աշխատում քենոնի խցիկի միջի դենոյզերը։ չգիտեմ։ գուցէ շատ ինտելեկտուա՞լ ա։ գուցէ պիքսելնե՞ր ա յօրինում, որ յստակութիւնը այդքան էլ չկորի։

բայց ինձ բաւական տրամաբանական ա թւում, որ էս ա իրողութիւնը, երբ լոյսը քիչ ա, քիչ ֆոտոն ա հասնում ժապաւէնին կամ սենսորին, ու նոյն քանակի ֆոտոններ են հասնում։ լիմիտը կայ, հարցն այն ա, ինչ ես անում այդ լիմիտի հետ։

ու dxo֊ի կայքի գրաֆիկներում լաւ երեւում ա, ինչպէս իսո֊ն բարձրացնելիս կորցնում ես դայնամիկ ռենջ։ դէ բնական ա, զի իսոն բարձրացնել թուանշային խցիկի համար, նշանակում ա, դիտարկել աւելի փոքր լիցք այնպէս, ինչպէս աւելի մեծ լիցք (երեւի չեմ կարողանում լաւ բացատրել), ու բնական ա, որ դայնամիկ ռենջն իջնում ա։ նման էֆեկտ եւ ժապաւէնի դէպքում ա նկատւում։ պէտք ա իջնի, ակնյայտ ա։ այլ հարց ա, որ սեւ սպիտակի դայնամիկ ռենջը ի սկբանէ այնքան բարձր ա, որ իջնելիս էլ շատ ա։

իսկ աղմուկ՝ դէ մեզ թւում ա որ աղմուկ չկայ զուտ, երեւի այն պատճառով, որ խցիկի սոֆթն ա լաւ աշխատում։ իսկ իրականում մի ձեւ մշակում ա նկարը որ չլինի։ իսկ մշակելիս հնարաւոր չի որ մաքրի առանց որակի կորստի։

#ֆոտո

բնօրինակ սփիւռքում(եւ մեկնաբանութիւննե՞ր)