ես ահաւոր ահաւոր սիրում եմ երբ առաւօտը դուրս ես գալիս մութ բասիանիից, ու լոյս ա։ ու զարմանում ես, ինչի՞ ա լոյս։ ասենք քայլում ես միջանցքով, ու լոյս ես տեսնում, ու մտածում ես՝ էդ ի՞նչ ա։ յետոյ դուրս ես գալիս, ու պարզւում ա՝ լոյս ա։ զի առաւօտ ա։ ու զարմանում ես։ ի՞նչ լոյս։ էդ ի՞նչ ա։

ու հասկանում ես որ կորցրել ես ժամանակի ու իրականութեան զգացողութիւնը։ ու չես ջոկում, էս ձայները որտեղից են։ եթէ փակ աչքերով ես պարում։

երեւանի արշակունեացի գործարանում էլ առաւօտն ահաւոր սիրուն ա։ այնտեղ պատուհաններ կան, ու տեսնում ես, որ քիչ քիչ լուսանում են։

միջոցառումը ահաւոր լաւն էր։ բայց առաւօտը ես հասկացայ որ ահաւոր տխուր էլ ա։ ամէնը։ ու դա այնքան տարօրինակ ա, զի սովորաբար առաւօտը ես պոզիտիւ եմ մտածում, ու հեռու եմ գիշերային ու երեկոյեան տխրութիւնից, լրիւ այլ մարդ եմ։ իսկ սա բնաւ էն գիշերային տխրութիւնը չէր։ ինձ թւում ա սա իրական էր աւելի, այն մէկը ռացիոնալ չի, ու էս մէկը չէր տանջում։ պարզապէս գիտակցում էիր։

դէ, առաւօտը ամենալաւ մասն էր։ հինգից յետոյ երեւի։ մօտ մի ժամ։ առհասարակ թիֆլիսում լաւերը չորսից յետոյ են սկսում։ ու տէնց տեղեր պէտք ա չորսի կողմերը գալ։ ու լոյսն անջատեցին վեցին։ ու մնացած մարդիկ, ով մինչ այդքան դիմացել էր, ուշքի էին գալիս դրսում։ ոմանք գործարար տեսքով գնացին նայն՝ դիջէյները տեղափոխուեցին այնտեղ, այդպէս էին խօսում։

ու ես առաւօտը յիշեցի գիշերուայ զրոյցը այն աղջկայ հետ։ դէ զրոյց էր, թւում էր թէ, վերջապէս, նորմալ խօսեցինք քիչ թէ շատ։ ու չէի զգացել ոչ մի բան՝ ծանր չէր, նորմալ էր։ բայց տխուր ա։ ամէնը։ ու իթ էդ իսկական թեքնո (թեքնո, զի յունարենից ա) զգացողութիւն ա, երբ օկ ես ու ամէնը տխուր ա։ ու մարդիկ էին շուրջը էդ զգացողութիւնը «տալիս», հեռարձակում։ իրենք դէ օկ էին, ու լաւ էին։ ինչի՞ պէտք ա վատ լինէին։ բայց ինչ֊որ գիտակցուած տխրութիւն էր կախուել, ծածկել, որը երեւի այդ պահին էլ չէր զգացւում, բայց սկսեցի հասկանալ երբ նստեցի մեքենան ու շարժուեցի տուն։

մի աղջիկ լրիւ անկապ էր կարծես թէ։ սպիտակ տաբատ, մոխրագոյն հուդի։ բայց շատ թեքնո էր։ դէ հին ծանօթս ա։ տէնց շատ անկախ։ նստեց դրսում փայտի վրայ, կնգուղը քաշեց մի քիչ հանեց, կարճ մազերի մի մասն երեւաց։ տաբատն էլ բարձրացաւ, ու բարակ ոտքերն երեւացին։

մի տղայ էլ, խօսում էինք իր հետ, մէկ էլ ասաց՝ ինձ շաքար կարո՞ղ ես ճարել։ — լաւ չե՞ս հարցրի, ճնշո՞ւմդ ա ընկել։ — հա։ կողքից հաւաքում էին վաճառելու կէտերից մէկի ապրանքը, կոլա կար։ ասացի՝ էս խմիչքի՞ց, բայց չգիտեմ, կարծես էլ չեն վաճառում։ նա մի քայլ արեց, կոլայի շիշ վերցրեց, բացեց։ ասացին՝ չենք վաճառում էլ։ ասաց՝ կներէք, լաւ չեմ, ես կը վճարեմ։ ասացին՝ պրոբլեմ չկայ, ախպեր, գնացին։ մենք այդ տղայի հետ նստեցինք, իսկ իրենք էլ երբեք չբզեցին փողի համար, ինքներս վճարեցինք յետոյ։

նստած էր, ասաց՝ այսինչը ո՞ւր ա։ իր ընկերը գնաց այսինչին բերելու։ եկաւ այն արեւմտահայերէն խօսող աղջիկը, որ մինչ այդ իրան խնձոր էր բերել։ հէնց գործարանի այգում քաղած։ շատ հոգատար էր։ ընկերների հետ խօսում էին, թէ ինչ անել։ ընկերները գնում էին նայն։ ասացին՝ քեզ տո՞ւն տանենք։ դէ ես էլ էի առաջարկել։ ասաց՝ չէ, չեմ ուզում գնալ տուն ու մենակ մնալ։ գնամ տուն ի՞նչ անեմ։ գալիս եմ ձեզ հետ։ եկաւ իր ընկերների կանչած տաքսին, նա լաւացաւ մի քիչ, ու դանդաղ քայլեցինք դէպի փողոց։ սպիտակ տաբատով աղջիկն էլ շարժուեց։ տէնց բոլորով գնացինք։ վերջին պահին աղջիկն ասաց՝ ո՞նց, քո մեքենայո՞վ չենք գնում։ ասացի՝ չէ, իրենք տաքսի են կանչել։ ասացի տղային, որ նստի դիմացը, որ «ուկաչիւած» չանի։ ասաց՝ չէ, ուզում եմ հետեւը։ աղջիկն ասաց՝ դէ ես դիմացը նստեմ ու ուզում էր անցնել մայթի կողմ, բայց ես չթողեցի։ էն կողմ գնա, ղեկն այն կողմից ա։ պինդ գրկ։ սպասեցի մինչեւ մեքենան հեռացաւ։

մինչ այդ, երբ լոյսը նոր նոր անջատուել էր, ես այդ աղջկայ ու տղայի հետ էի կանգնած, տղան խնձորն էր ուտում։ մի քանի հոգի մօտեցան, արտասահմանցիներ իրենց մէջ, արտասահմանցի աղջիկն ասաց այդ աղջկան՝ իսկ դու ո՞րտեղից ես։ — այստեղից — պատասխանեց։ — այսի՞նքն այստեղից։ — դէ այստեղից այստեղից չէ — ցոյց տալով հատակին — այստեղից։ բայց ուրիշ քաղաքից։

յետոյ երբ վերադառնում էի տեսայ որ ֆուրգոնը, որը գործարանի բակում էր, ու սենդուիչներ էր վաճառում, տանում էին արծաթագոյն յաշիկ մերսեդեսով։ ինչ հետաքրքիր ա, չէի մտածի։ ու լաւ էլ արագ գնում էր։

առաւօտ։ #առաւօտ #բասիանի #երեւան

բնօրինակ սփիւռքում(եւ մեկնաբանութիւննե՞ր)