ինձ ընդամէնը պէտք էր մի քիչ ներկայութիւն։ մի քիչ, շատ չէ։ ու մի քիչ մասնակցութիւն։ շատ չէ։ շատն ինձ էլ ա շատ լինում։ ու դա մեղադրանք չի, զի ի՞նչ մեղադրես։ դէ էդ մարդիկ իրենց վարքագծով ցոյց են տուել, որ իրենք ոչ ներկայ լինող են եւ ոչ էլ մասնակցող։ իսկ ես դեբիլի պէս ներկայ էի լինում ու մասնակցում։ իսկ կար ազատագրող ու հաւասարակշռող կախարդական ֆրազ՝ չէ, կներես։ չէէէէի ջոկել։

հետաքրքիր ա, չնայած ամէնն անցեալում ա, բայց հետաքրքիր ա, էդ մենակ ինձ հե՞տ էր տէնց, այսինքն անհամատեղելի՞ էինք, թէ՞ իրենք միշտ են տէնց։

ամէն դէպքում, ես հասկանում եմ, որ մարդկանց զգալի մասը շատ շատ շատ լաւ ա իրենց զգում, զի իրենք ընդամէնը ունեն լինող ու մասնակցող այլ մարդիկ։

տէնց միկրո համայնքներ։ ընդամէնը։ #ընդամէնը

բնօրինակ սփիւռքում(եւ մեկնաբանութիւննե՞ր)