ես առհասարակ շատ զարմանում էի որ մարդիկ կան, ում հետ դէ չես հատւում։ ոչ մի ձեւ։ ասենք ես կուզէի հատուել, բայց ոչ մի ձեւ չենք հատւում։

ու մտածեցի, որպէսզի հատուել պէտք ա լինել հատուող։ ու ինձ էլ ա վերաբերում։

իսկ երբ չես հատւում, նրանից ա որ ուրիշ աշխարհից ես։ զուգահեռ։

ու երեւի եթէ զուգահեռ իրականութեան մէջ էք, պէտք էլ չի հատուել։ զի էն ա հատուող չէք։ էլ ի՞նչ։

իսկ եթէ նոյնիսկ զօռով հատուես այլ աշխարհի մարդու հետ, ստացուելու ա դիսթանթ ռիլէյշնշիփ։

կամ էլ աւելի բարդ բան, զի տարածութիւնը յաղթահարելի ա ու վիզաները ստանալի են։ իսկ այ աշխարհների միջեւ անցնելու ձեւերը շատ չեն ու լաւ հետազօտուած չեն, ու զուգահեռ իրականութիւն տեղափոխուելն աւելի բարդ ա քան ինչ֊որ ասենք եւրոպական երկիր։ թէկուզ էդ զուգահեռ իրականութիւնը նոյն քաղաքում ա՝ երեւանում ասենք։ կամ նոյն փողոցում՝ փարպեցու վրայ ասենք։ կամ նոյն սենեակում՝ բիֆորում ասենք։

ու տենց։ #աշխարհներ #իրականութիւն #հատուել #երեւան

բնօրինակ սփիւռքում(եւ մեկնաբանութիւննե՞ր)