երբ ասում եմ՝ էսքան տարուայ ընկերս ա, մտածում էք, իզո՞ւր եմ շեշտում, էդ կարեւոր ա, ու նա պրիորիտետ ա ահաւոր ուժեղ, քանի որ, դու ասենք, սիրուն ջան, կարող ա նեղանաս, որ ասել եմ՝ էս ինչ դեբիլ կօշիկներ ես հագել, իսկ նա ինձ էդքան դիմացել ա ջոկել ա որ անձնական չեմ խօսում, ու տարիների ընթացքում կապ ա պահել, ու ընդհանուր առմամբ շատ չի ֆրուստրացրել։

էնպէս որ բա կարեւոր ա, իհարկէ, էն որ բայքերների մասին անեկդոտ կայ, որ ասում են՝ ձեզ հետ ի՞նչ ծանօթանանք, դուք մէկ ա ամէն տարի նորն էք, ես էլ ձեզ ասեմ՝ գիտէք հե՞շտ ա յարաբերութիւն պահելը, ու հաստատ ատոմային ռումբ ու արհամարհանք էդ դաշտ բերելով չեն դրանք հաստատւում։

նաեւ էդ ռումբը ահաւոր արժեզրկում ա էն ինչ ես քո համար արել եմ, նենց չի որ աչքդ եմ խցկում, ու էս կոնկրետ մարդու մասին չի, այլ ջեներիկ, մարդու աչքի մասին ա, բայց արժեզրկող ա։

եթէ դու ինձ արհամարհում ես, դու չգիտես ես ինչ լաւ արհամարհել գիտեմ, էդ խաղերում ինձ անցնողը մենակ ես եմ եղել սոու ֆար։

այնպէս որ, ես չեմ բանակցում ահաբեկիչների հետ։ տենց։ իսկ ահաբեկիչները կարող են իրենց հարց տալ՝ իրենք կարո՞ղ են, ոչ միայն իմ, այլ առհասարակ որեւէ մէկի հետ իմաստալից կապ ունենալ մի քանի տարի, եթէ իրենց քննադատում են, շատ աւելի լուրջ բաներում, քան կօշիկները։ հեհե։

բնօրինակ սփիւռքում(եւ մեկնաբանութիւննե՞ր)