սահմանադրութեան՝ քաղաքացու ազատութիւնների մասին բաժնում գրուած է՝

Յուրաքանչյուր ոք ունի ազատության և անձեռնմխելիության իրավունք: Մարդուն չի կարելի ձերբակալել, խուզարկել այլ կերպ, քան օրենքով սահմանված կարգով: Նա կարող է կալանավորվել միայն դատարանի որոշմամբ` օրենքով սահմանված կարգով:

տենց, մտածում եմ, ինչպէ՞ս մեկնաբանել։ բաժինը քաղաքացիների մասին ա։ իսկ այստեղ գրուած ա՝ իւրաքանչիւր։ իւրաքանչիւր քաղաքացի՞, թէ՞ իւրաքանչիւր ոք։ նաեւ, գրուած ա՝ մարդուն չի կարելի։

այսինքն էլի՞ պարզապէս ցանցացած մարդուն, թէ՞ միայն քաղաքացուն։

ու դէ, այո, մեր սահմանադրութիւնը պատրաստ չի որ այլմոլորակայինները ով մարդ չեն, դառնան քաղաքացի։

բնօրինակ սփիւռքում(եւ մեկնաբանութիւննե՞ր)