ինձ մօտ ինձ վատը զգալու նոպա ա։

ես կարող եմ ինձ ժամանակ առ ժամանակ բացատրել, որ շատ վատը չեմ, բայց ընդհանուր առմամբ էդ անիմաստ ա, քանի որ բացատրելը մի բան ա, զգալը՝ այլ, լռելեայն ես ինձ վատն եմ զգում։ ու ես ուժ չունեմ դրա հետ պայքարելու։

ցանկութիւն ա պարզապէս արտագաղթել որեւէ կղզի, ուր ինձ ոչ մէկ չգիտի ու չի ճանաչի, որ կարողանամ համեստ ապրել ու գլուխս կախ ինչ֊որ դեբիլ ու աննշանակ գործ անել, որովհետեւ այլ բանի պիտանի չեմ զգում ինձ։

լաւութիւն անելն ա իմաստաւորում գոյութիւնդ, բայց էդ ուզում եմ չանել, քանի որ չեն հասկանում որ անձնական վերաբերմունք չի, պարզապէս ա։

ու հանրայինը սահմանափակելու ցանկութիւն ա, որը գիտեմ որ դեգրադացման ա բերելու, բայց ես պայքարելու ուժ չունեմ ինքս ինձ հետ։

էսօր ա տենց ուժեղ, մի քանի օր անց շատ սուր չեմ զգայ։

բնօրինակ սփիւռքում(եւ մեկնաբանութիւննե՞ր)