ուրեմն այսօր վուլկանացում մարդ ա մտնում, խօսում ա տիրոջ հետ, տէրը խօսքի մէջ նշում ա որ կնոջ համար մեքենայ ա առել, էս մարդն ասում ա՝ «կնոջ ձեռք մեքենայ ո՞վ ա տալիս», տէրն ասում ա՝

—դէ պէտք ա, երեխուն դասի տանել ա, բան ա։ — երեխուն՝ ամենաթանկը ինչ ունես, ո՞նց կարելի ա կնոջը վստահել, — վրդովւում ա հիւրը։ — դու էլ ես ճիշտ— համաձայնում ա տէրը։

էս մարդը չի հանդարտւում, յուզւում, ասում ա՝

— ես — ինչ֊որ պաշտօն ա նշում, — եմ եղել, կնոջ ռեակցիան տղամարդու ռեակցիայից թոյլ ա։ — հարիւր տոկոս, — զրոյցին ա միանում վուլկանացման աշխատողը, տէրը չը։ — երբ վթարային իրավիճակ ա, տղամարդը մինչեւ վերջին պահը փորձում ա մի բան անել, կինը աչքերը փակում ա ու բղաւում, — շարունակում ա հիւրը, — յետոյ էլ շամշեան ա ընկնելու ու գնալու ա գաղութ, ախպեր, բա դա քեզ պէ՞տք ա, տուլիկ տանես։ — հա էլի, — համաձայնում ա վուլկանացման տէրը։ — դէ էս իմ անձնական կարծիքն էր, — հանգստանում ա հիւրն ու հեռանում ա։

— կինս էս գեադուց լաւ ա քշում, — ասում ա վուլկանացման աշխատողը։ — չգիտեմ ոնց բոլոր կանայք, բայց իմը շատ լաւ ա քշում, — պատասխանում ա տէրը։ — իմը նենց ա քշում, ես եմ վախենում մէկ մէկ։ — բայց էդ էլ մի բան չի։

#երեւան #դրուագ #վուլկանացում #զրոյց

բնօրինակ սփիւռքում(եւ մեկնաբանութիւննե՞ր)