ուզում եմ այն մասին, հանրային շփումն ինձ համար ինչ կարեւոր ա։ եթէ ես դա գրէի մատեանում, ես կը գրէի՝ ասք հանրային շփման մասին, ու կը փորձէի լաւ շարադրել մտքերս, ու կը խմբագրէի հազար անգամ, երեւի մի քանի ժամ կը տեւէր, ու գուցէ արդիւնքում նոյնիսկ մի նորմալ գրառում լինէր։

բայց դէ ես սփիւռքում եմ գրում, այնտեղ այլեւս չեմ ուզում գրել, շատ նեգատիւ էմոցիաներ ունեմ այնտեղ գրելու հետ կապուած, ու ընդհանրապէս, մատեանս իմ վրայ ազդում ա։

հմմմ, աչին երբ ասում էի որ տանը չեմ կարողանում մնալ, ասում էր՝ յիշողութիւնների պատճառո՞վ, գուցէ տո՞ւնը փոխես, այ չէ, տան հետ այլ խնդիրներ են, իսկ այ մատեանը՝ գուցէ, հա։ ու չեմ հասկանում ինչի, չեմ կարող ասել՝ էնքան եմ իր հետ մենակ մնացել, ու ֆրուստրացուած գրառումներ իր մէջ արել՝ չէ, այստեղ էլ էր նոյնը, այնպէս որ չգիտեմ ինչից ա։

լաւ, այս գրառման մէջ չստացուեց հանրային շփման մասին գրել։

բնօրինակ սփիւռքում(եւ մեկնաբանութիւննե՞ր)