իրականում ես իրան վաղուց գիտէի, ու նա շատ հմայիչ ա, այդ պատճառով, երեւի, ահաւոր յոգնած տղաների հետապնդումներից։ ու ես դա գիտակցելով, ու նաեւ այն պատճառով որ հմայիչը շատ քիչ ա, որ ես քայլ անեմ, ուզում էի լինել նա, ով չի կպցնում, գոնէ ես։

համ էլ դրդապատճառ չկար, էդ դեռահասների մօտ ա, որ աւելանում ա նոր, չհետազօտուած տարածք, ու իրենք սկսում են այն զբաղեցնել, փորձելով իրենց նոր տեղ՝ յարաբերութեան մէջ, նոր փորձառութիւն ա՝ ասենք առաջ չէիր կարող տանից հեռու գնալ ու տրանսպորտով երթեւեկել, իսկ հիմա՝ կարող ես։

իսկ ես դէ, մանաւանդ իմանալով ինչքան վատ կարող ա լինել, զուտ յարաբերութեան համար յարաբերութիւն չեմ ուզում։ խախանդ իմ համար ապրում եմ ու իսկապէս շատ գնահատում եմ այդ վիճակը։

ես պէտք ա կպնէի, ու այո, մարդիկ ունեն կպնելու պոտենցիալ, բայց այն աւելի մեծ ա, քան փոքր, կախուած տարբեր հանգամանքներից։ ու ես իրան չէի կպնի, որովհետեւ իրօք էլի, ինչի՞ իրան կպնես, եթէ որոշակի շփումը ինչ֊որ իմ համար կարեւոր ու խորը լարերին չկպնէր։

օրինակ, յատկութիւններ ունի, որոնք, ասենք կրթութեան հետ չեն գալիս, օրինակ՝ ահաւոր վեր լինելու լիքը բաներից, չմանրանալու, չմտահոգուելու, չանհանգստանալու ինչ֊որ մանր, թէկուզ սոցիալական, շփմանը վերաբերող հարցերից։ իսկ գուցէ աւեի ճիշտ ա ասել՝ ոչ թէ ունի յատկութիւն, այլ չունի այս կամ այն յատկութիւնը։

չունի՛ մարդը աբիժնիկութիւն, չունի չարացած լինել, չունի «կոկետստուո», չունի ոչ տրամաբանական գեր ուրախութիւն, կամ անհասկանալի ոգեւորութիւն, չունի «ես վադ եմ» ասելու պահանջ, չունի կենտրոնանալու հետ խնդիրներ, չունի՛ իրան ցոյց տալու, կամ ինչ֊որ մէկին ինչ֊որ բան ապացուցելու պահանջ, չունի՛ լարուածութիւն, նախանձ, չունի՛ ոչ նա երեւալու ցանկութիւն, չունի նոյնիսկ ինքն իրեն լաւը, խելացին, որգեւէ ձեւ ներկայացնելու, մատուցելու պահանջ, ու դա ահաւոր հանգստութեան մթնոլորտ ա ստեղծում, ահաւոր կոմֆորտ ա իր շրջակայքում։

ինչ֊որ բաներ ունի՝ ունի հարցեր, որոնց շատ բարդ ա պատասխանել, շատ չելենջող հարցեր, ասենք՝ բայց արդե՞օք սա ուրիշի սահման անցնել չի, ունի նախաձեռնող լինելու յատկութիւն, ու գուցէ, ինչպէս հազուադէպ չի լինում նախաձեռնող մարդկանց հետ, զգում ա իրեն իր իսկ նախաձեռնութիւնների պատանդ, ունի արժանապատւութիւն, ու չի հանդուրժում իր հանդէպ ոչ միայն անարդարութիւն, այլ եւ «բարիութիւն», կը հրաժարուի շահել այնտեղ, ուր չպէտք ա շահէր, ու ահաւոր կը վիրաւորուի նման առաջարկից, ունի անկեղծ հետաքրքրասիրութիւն այլ մարդկանց կեանքերի հանդէպ, ունի անվերջ լուծելու խնդիրներ, ու իրան ոչ լաւն ա համարում, որ ընդամէնը գրեթէ բոլոր խնդիրներն ա լուծել, իսկ այ այս կամ այն գործի ռեսուրս չմնաց, ունի առողջ արկածախնդրութիւն, ու դուխ, հէնց դո՛ւխ, ունի չպահանջել՝ գիտի որ ոչ մէկ իրան պարտաւոր չի, ու իզուր տեղը չի նեղանում, իսկ իր արտաքինով կարող էր լկստուած պահանջատէր լինել, ունի կարեկցանք ու հասնելու ցանկութիւն, ունի խորութիւն, կայունութիւն, նուիրուածութիւն, պատասխանատուութիւն, հաւատարմութիւն, աշխատասիրութիւն, ու ազատութիւն ամէն բջիջում։

ես էլի եմ իր մասին գրել, դա չեմ կրկնի։

ու տենց, ես իրան չէի կպնի, պարզապէս բաներ կան որ իմ վրայ խորը ազդում են։ բայց ոչինչ, մենք էլի ժամանակ առ ժամանակ կը տեսնուենք, անկեղծ կը ժպտանք, ու նա կը վերականգնի ինձ գրկելով ողջունելու սովորութիւնը, ու ես երբեք շատ մօտ չեմ լինի, որովհետեւ պէտք չի։ #կապ

բնօրինակ սփիւռքում(եւ մեկնաբանութիւննե՞ր)

կապ