տենց, մեքենաներս պարբերաբար խոդ եմ տալիս, որ մարտկոցները չնստեն, քանի որ չեմ քշում վերջերս, մէկի միջի բենզինն էլ քիչ էր արդէն, գնացի մաշտոցի պուրակի լցակայանից մի երկու շշով բենզին բերեցի, երբ առնում էի, առաջին շիշը ես փակեցի, միւսը՝ նա իր արեւին օգնեց, արագ նա փակեց ու ես չհասցրի։

հիմա եկել եմ մեքենայի մօտ, մի շիշը դատարկեցի, միւսը չեմ կարողանում բացել մի ձեռքով։ տնաշէն, քեզ ո՞վ էր խնդրում տենց «օգնել», բա չէ՞իր մտածում, ոնց եմ բացելու։

տենց, չարչարուեցի, ոչ մի ձեւ չկարողացայ բացել, ես ասենք մուրաբան թաթերով եմ պահում ու բացում եմ մի ձեռքով, սա չի լինում։ վերջը կողքը կայանած արմոբիլի մեքենայից սեքիւրիթի դուրս եկաւ, առաջարկեց օգնութիւն։ հիմա էլ նա ա տանջւում, երկու ձեռքով չի կարողանում բացել։ (: վերջը մի ձեւ, հիմա երկուսն էլ խոդ տուի, մէկի մէջ նստած ինտերնետւում եմ։ (:

բնօրինակ սփիւռքում(եւ մեկնաբանութիւննե՞ր)