հիմա, երբ ես մեր դիջէյների բեմահարթակին վատ ծանօթ չեմ, հետաքրքիր ա, որ ամենամօտը ինձ ճաշակով, ըստ երեւոյթին ռէյչն ա, ինքը՝ արուինը։ ամենաշատ համընկնումները մեր նախապատւութիւնների մէջ իր հետ են, կարծես, բայց եւ շատ չեն հատւում։ իմ, ասենք աւելի թունդի ենթաբազմութեան մէջ են հատումները՝ ինչպէս լեհար ու մուսումեցի, ստեֆան բոձին, իսկ ես ամէն դէպքում ասենք քրիստիան լոֆլերոտ ու մաքս կուպերոտ ու նոյնիսկ թոմաս բարֆոդոտ բաներ էլ եմ սիրում։

հետաքրքիր ա, որ էդ չի նշանակում, որ ուրիշները դուրս չեն գալիս, ասենք էդուարդի սեթերը շատ սիրում եմ, բայց աւելի հազուադէպ ա լինում որ ինձ ծանօթ գործեր նուագի, ճանաչեմ։

բնօրինակ սփիւռքում(եւ մեկնաբանութիւննե՞ր)