2018-05-07-3099177

ասեմ ձեզ, երեխաներ, ես երբեք չէի ենթադրի, որ էս վիճակը (ձեռք) ինձ այդչափ ինքնավստահութեան ու ինքնագնահատականի լիցք կը տայ։

ահաւոր լաւ ա տրամադրութիւնս նոյնիսկ երեկոները, սերոտոնինս էլ բարձր ա, երեւի, անկապ պատճառներով քիչ եմ վնուշկւում, բաւական անտարբեր եմ ով ինչ ասաց/արեց ու ինչքան անարդար էր դա, աղջիկներին էլ բոլորին գրողի ծոցն եմ ուզում ուղարկել, էդ էր պակաս իրենց պատճառով վատ զգամ։

երեւի իսկապէս լիքը բան ինքնագնահատականից ա կախուած, իսկ այն դժուար բարձր լինի երբ օւերփրոթեքթիդ ես մեծացել ու սենեակում, ու նաեւ երբ էդքան խելք ունես որ ջոկես որ ընդհանուր առմամբ հանճարեղ չես։ ու դրա համար ես պէտք ա մենակ լինէի ու առանց օգնութիւն, մենակ իմ դեբիլ խնդիրների հետ՝ քուղեր կապելու ու մուրաբա բացելու հետ, ու համոզուէի որ ամէն ինչ կարող եմ՝ տունս մաքուր ա ու փոշեկուլած, ափսէները մաքուր, լիքը քայլում եմ, ֆոտո անում եմ (չնայած կամերաները բոլորը աջլիկների համար են), նոյնիսկ մի քանի հաւէս լուծում սովորեցի միքսելու, որ սենց կարողանում եմ անել, ու ստիպուած սովորեցի՝ սահմանափակումները ստիպում են լինել կրեատիւ, մէկ էլ դրսից պարսեր/տրանսլատոր գրելու պատուեր եմ ստացել, ու եթէ սովորաբար «լեւի» գործ չեմ վերցնում, սա հաւէսն ա թւում, կը վերցնգեմ։

բնօրինակ սփիւռքում(եւ մեկնաբանութիւննե՞ր)