մի օրուայ մէջ երկու գուդ բայ փարթիի հրաւէր։ #հայաստան

ու ոչ մի այլ իմակ։ անձնական հաշուին։ բառացիօրէն։ ոչ մի։ չորս օրուայ մէջ։ ապշելու ա։

ես անգամ կասկածեցի, կարո՞ղ ա մէյլ սերուերն ա փչացել։ ստուգեցի՝ աշխատում ա։

իմ հետ ընկերութեան համար հաղորդակցութիւնը էական յատկութիւն ա։ ամերիկեանում բաժին կայ՝ մեդիա եւ հաղորդակցութիւն։ պէտք ա վերանայել ընկերներին՝ ընտրել նրանց ով այդ բաժնի դիպլո՞մն ունի։ չնայած դէ, կրթութիւն իզ ը բուրժուա քոնսթրաքթ։

իմ կոնտակտները մէկը միւսից չհաղորդակցուող են, ու, թւում ա, շփման կարիք չունեցող։ կամ ինձ հե՞տ են տենց։ ե՞ս եմ տենցը հաղորդակցութեան մէջ, որ յատուկ ի՞նձ են խուսափում։ ոնց որ յատուկ ընտրած մարդիկ լինեն ըստ ոչ հաղորդակցուող լինելու յատկութեան։ բայց եթէ ես եմ իրենց ընտրել, ապա այլ հատկութիւններով։ որ կապուած են այդ չհաղորդակցուելու յատկութեան հետ, երեւի։

ո՞րտեղ հաղորդակցուող մարդիկ գտնեմ։ կներէք, ներգաղթային դեպրեսիայի սկիզբ ա։ միշտ երբ վերադառնում եմ շատ վատ եմ զգում։ https://www.youtube.com/watch?v=5-IaQQYFw50

բնօրինակ սփիւռքում(եւ մեկնաբանութիւննե՞ր)