ինտելեկտուալ մարդիկ սիրում են ասել «էդ ամէնը նենց պարզ չի», ու էդ վիրաւորական ա, որովհետեւ դէ դու չես ջոկում, այ իրականո՜ւմ, ու յետոյ կարող ա իրենք գնան կամ կոնսպիրացիայի մէջ, կամ երազանքների, թէ այ եթէ սենց չլինէր, սենց չէր լինի։

իսկ ես իրենց իջեցնում եմ երազանքներից ու ամպերից երկիր, ու ասում եմ՝ գնա բացատրի էն մարդուն, ում վրայ կրակում են, կամ կպել են, կամ իր հարազատին կամ հարեւանին են կպել, ասենք եթէ խօսքը պատերազմի մասին ա։

այո, կարող ա չլինէր, կարող ա լիքը բան չլինէր, բայց այսօր փաստացի կայ։

սա մենակ պատերազմին չի վերաբերում, լիքը տարբեր բնագաւառներում ա, երբ խելացի ու զարգացած մարդիկ հակուած են իրականութեան հետ կապը կորցնել։

բնօրինակ սփիւռքում(եւ մեկնաբանութիւննե՞ր)