յիշում եմ, ինչպէս էր օնիկն ասում, թէ ի՞նչ էք կռիւ անում, յիմար էք, հայեր ու ադրբեջանցիներ, մէկ ա նոյնն էք մշակոյթով, կամ շատ մօտ էք, ու փաստարկներ բերում, թէ հարսանիքներն ու երաժշտութիւնը նոյնն են կամ նման, ուտելիքը, եւ այլն, ու վերջերս մի հատ մարդ էր եկել իր տեխնիկական խնդիրներով, ես իրան նայում էի, ու մտածում էի՝ էս մարդուն հիմա պէտքա համոզեն, որ նա ինքութիւն չունի, որ նա նոյնն ա, ու առհասարակ, արդե՞օք էդ լաւ կոնֆլիկտ լուծելու ձեւ ա, եթէ ասում ես մարդկանց, թէ իրենք նոյնն են։

իրենք խնդիրներ ունեն, տենց խնդիրներ որ չեն կարողացել պայմանաւորուել, ու չեն կարողանում, օֆտոպ ա այստեղ ասելը նոյնն էք թէ չէ։

նաեւ, ամէն մարդ ունի իր շահերն ու պահանջները (ցանկութիւնների մասին չեմ խօսում), ու մարդկանց խմբերն էլ ունեն։ ու տենց ստացուել ա որ տենց մարդկանց խմբեր են ձեւաւորուել, խիստ հակասող շահերով։ ասենք մի խմբին պէտք ա որ միւս խումբը չլինի, իսկ էն միւս խմբին ինչ֊որ պատճառով կարեւոր ա լինել։

(:

իսկ նոյնութեան մասին՝ ինձ թւում ա շատ աւելի չնոյն խմբեր կան, քան պետութիւններ, ու լաւ կը լինէր էդ տարբեր խմբերը կարողանային ներկայանալ աշխարհին ինչպէս կան, ու լինէր լիքը լիքը մանր պետութիւն։

որովհետեւ այն ժամանակը, երբ մենակ մեծ ու հզօր խմբերն էին կազմում պետութիւններ, անցել ա, այսօր լիքը պետութիւն կայ, որոնք ասենք իրենք իրենց չեն կարող պաշտպանել, բայց կան քանի որ կողքը կամ ագրեսիւ հարեւան չունեն, կամ հարեւաններն ընդունել են, որ աւելի լաւ ա չզաւթել, ու մի քիչ նեղուած զգալ, բայց պատերազմ չանել, կամ ինչի՞ ձեռք տաս, ստրկութեան մէջ պահես, երբ կարելի ա փող տալ, իրենց երեխաներն ասենք սարքեր հաւաքեն։

ու

շեղուեցի ու մոռացայ ինչ էի ուզում աւելացնել։ դէ մինչ։

բնօրինակ սփիւռքում(եւ մեկնաբանութիւննե՞ր)