ես շատ ուրախ եմ որ մարդիկ են այստեղ յայտնուել ու շփւում են, ու ինչ֊որ մէկին այս հարթակը պէտք ա, ու ինչ֊որ կեանքի նման բան ա ձեւաւորւում։

պարզապէս ինձ մտահոգում ա այն, որ իմ տպաւորութեամբ էս մարդիկ այստեղ են երկու հիմնական պատճառով՝ հեռու ու թաքուն տեղ ա իրենց թւում, ու իրենք սոցիալիզանալու հետ խնդիրներ ունեն։

ու ինձ համար էդ տարօրինակ ա, որովհետեւ էդ չի սփիւռքի էութիւնը, ինքը հա, չի պարտադրում իրական անուն, ու աջակցում ա որ գրաքննութիւն չլինի, բոլոր մակարդակներում, լինի դա ծանօթ֊բարեկամի, թէ քաղաքական գրաքննութիւն, բայց ըստ նախագծի սփիւռքը չի նախատեսուած լինելու փախած տեղ ուր մարդ չկայ ու դրանով ապահով ա։

տեսականօրէն այստեղ պէտք ա մարդիկ լինէին, սա սոցիալական ցանց ա ու շփման համար ա։

ու ինձ մօտ հարց ա ծագում, որը ես չեմ ուզում թաքցնել խալու տակ ու ուշադրութիւն չդարձնել՝ իսկ եթէ այստեղ մարդիկ լինէին, կամ եթէ էս մարդիկ իմանային սոցիալիզանալ, չէ՞ին գալու սփիւռք։ այստեղ գրում էին թէ փաբ չեն սիրում՝ ասենք եթէ փաբ կը գնային էլ սփիւռք չէ՞ին գալու։ բայց ես չեմ ուզում սփիւռքը փաբի հետ հակադրել, ես ուզում եմ փաբի մարդիկ էլ գան դիասպորա, ու նոյնիսկ ոչ անպայման իմ հանգոյց, այլ ասենք իրենք թող իրենց փաբի համար հանգոյց բացեն, կամ մի այլ տեղ, այնտեղ հաշիւ գրանցեն, դա հրաշալի կը լինէր։

բայց իրենք չեն գալու, ու էդ անկապ ա, որ գալու են նրանք, ով փաբում չկան։

ու ես ինքս ով փաբի մշակոյթ չունի, ուզում եմ ձեզ ասել՝ գնացէք փաբ, այ մարդիկ, գնացէ՛ք շփուէ՛ք։

փալփ ֆիքշնն ա մտքիս գալիս, երբ ասում ա՝ իսկ գալուց՝ տեսե՞լ էք «սպանած նեգրերի պահեստ» ցուցանակը։ չէ՞ք տեսել։ բա ինչի՞ էք եկել։

տենց, ուզում եմ ասել, այստեղ չի գրած, որ սա ասոցիալ մարդկանց համար ա։ սա սոցիալական կայք ա, ու ինձ տխուր ա որ փաստացի այս դերն ա խաղում։

դէ հա գոնէ ինչ֊որ մարդկանց պէտք ա, բայց էդ չի իր դերը։ ասենք, մեքենայի վրայ կարելի ա շախմատ խաղալ, վատ չի, բայց այն նախագծուած ա քշելու համար։ իսկ իմ տպաւորութիւնն ա որ մարդիկ գալիս ասում են՝ վախ էս ինչ հարմար մեքենայ ա որ կապոտին շախմատ խաղանք։

տենց մի բան։

ու կներէք, ես պարզապէս երեկոյեան ու գիշերները տխուր եմ լինում, կարող էք արհամարհել էս։

բնօրինակ սփիւռքում(եւ մեկնաբանութիւննե՞ր)