հետաքրքիր ա, որ երրորդ մարդն ա, ով առաջ փնովում էր արեւմուտքը, իսկ հիմա այնտեղ ա ապրում, քանի որ շատ էր ուզում ու չէր դիմանում էլ։ երեւի թէ դա ներքին պայքար էր իրենց մօտ, թոյլ տալու, համաձայնելու որ ինչ֊որ բան քեզ ձգում ա, կամ ինչ֊որ բան բաւականութիւն չի պատճառում։

իսկ եթէ ես կարծիքս արտայայտեմ, էլի կը գամ սոլիդարութեան մտքին։ ինձ լիքը բան այնտեղ թւում ա որ շատ լաւ ա մտածուած, ու լիքը բան այնտեղ ինձ համար տարօրինակ ու անսովոր ա, նոյնն այստեղ։ ու ես մտածում եմ, որ այն լաւ լուծումները, ասենք՝ անկախ դատարանը, անշուշտ պէտք ա մեզ մօտ կիրառել, միւս կողմից, եթէ էս մարդիկ գնում են այնտեղ, ուր այդքան լաւ ա մասնաւորապէս այդ նոյն անկախ դատարանի պատճառով, իրենք չեն օգնում մեզ դրան հասնել։ ու մեզ մօտ֊ը չի կարեւորը, այլ որ աշխարհի բոլոր մասերում էլ շատ վատ չլինի։ դէ ամէն մէկն էլ իր տեղն ա գտնում, որտեղ ա նա օգտակար ու կարողանում ա իրան իրականացնել։

բնօրինակ սփիւռքում(եւ մեկնաբանութիւննե՞ր)