
էս տղաները վերջն են, ես իրենց գիտեմ։ (:
Շատերն են երևի մոռացել ժապավենով խցիկների մասին, իսկ նոր հազարամյակում ծնվածները հավանաբար դրանք չեն էլ տեսել: Բայց վերջին շրջանում ողջ աշխարհում ժապավենի վերադառնալու միտում է նկատվում: Որոշ մարդիկ հետևում են «թրենդին», իսկ լուսանկարչությամբ լրջորեն հետաքրքրվողները վստահեցնում են
ժապավենով այլ որակ է ստացվում ու նաև ժապավենի հետ հետագա աշխատանքն է շատ հետաքրքիր: Ֆոտոժապավենի վերածննդի հետքերով գնալով, «Ճամփորդը» հանդիպել է Երևանում լուսանկարչական լաբորատորիա հիմնած երկու երիտասարդի
Վիկտոր Զատիկյանին և Թորոս Խաչատրյանին: