2018-02-04-2962418

ինչի՞ ա դեսաթուրէյթը՝ յագեցուածութիւն իջեցնելը, օգնում ձեր նոյնիսկ շատ վատ, լոֆայ նկարներին։

նկարիչներին սովորեցնում են պալիտրա պատրաստելիս մտերմացնել գոյները, իսկ այդ համար տեխնիկաներից մէկն ա մի գոյն խառնել պալիտրայի բոլոր գոյների հետ։ այդպէս իրենք կապուած են դառնում։

մի գոյն խառնելու մասնաւոր դէպքն ա՝ մոխրագոյն խառնելը։ դա նոյն թուանշային դեսաթուրէյթն ա։

այդ նկարը թւում ա «տափակ», բայց յետոյ կարելի ա կոնտրաստ տալով ետ բերել գոյները, սակայն այս անգամ արդէն բարեկամացած։ ու այդպիսի նկարները աւելի լաւ են նայւում քան հեռախօսի խցիկի բնօրինակը։ փորձէք ինքներդ։

յ․ գ․ վերջերս հրապարակել եմ մատների նկար, յոլլան շատ անորակ էր արել, մաշկը կարմիր էր։ նոյն մեթոդը կիրառելուց յետոյ, նաեւ մաշկի գոյնն ա լաւանում։ #ֆոտո

բնօրինակ սփիւռքում(եւ մեկնաբանութիւննե՞ր)

պիտակներ՝ ֆոտո