երեւի թէ իրականում այդքան վատ լինել չի կարող, ու դա իմ ընկալումն ա։ ու կարող ա ես պարզապէս վատ զգալու հակուածութիւն ունեմ, ու այդ զգացմունքները ազդում են իմ աշխարհընկալման վրայ, ու հետեւաբար իմ գնահատականները այդ ֆոնով պայմանաւորուած են։
դա պարզապէս այս կամ այն բանից տխրութիւն չի, երբ մտածում եմ, հասկանում եմ, որ դէ հա, նորմալ ա, էս բաներից երեւի թէ չպէտք ա տենց վատ զգալ, տենց ֆոն ունենալ, որ երբ շեղող բան չկայ՝ աշխատանք, ուղեւորութիւն, զրոյց, երաժշտութիւն, էդ լճի մէջ ես կրկին սուզւում։
ու գուցէ ես սխա՞լ էի, որ մարդու կեցութիւնն ա տենց, որովհետեւ, ռուբէնն ասենք ասում էր չէ՝ մարդիկ կան ով լաւ էլ լաւ են, ու նա ասենք լաւ ա։
ու երեւի թէ այդ հակուածութիւնը հիմք ա նրա, որ այս կամ այն պատճառով սրանում կամ թեթեւանում ա վիճակը, բայց բեքգրաունդը մէկ ա մնում ա, ու իմ հասկանալով բաւական վաղուց կար, պարզապէս այս քանի տարուայ մէջ սրուել ա։
ու դա բնաւ քուլ չի, եթէ այդպէս ա, դեպրեսուածը երեւի թէ տասնութ տարեկանում ա քուլ թւում, իսկ ինձ էն ժամանակ էլ չի թուացել, ես պարզապէս ահաւոր զզուած եմ էս վիճակից։ այնքան զզուած, որ նահանգներում ապրէի, գուցէ գնայի բժշկի, ասէի մի յիմարութիւն նշանակեն խմեմ։
ու երեւի թէ մարդիկ կասեն (ասում են)՝ աղջիկ գտիր, բայց խնդիրն էն ա, որ դա անիմաստ ա, որովհետեւ աղջիկը մեղկ ա, ես իրան ի՞նչ կարող եմ առաջարկել, այն որ ինչքան էլ չնրդերուի, ու ինչքան էլ լաւը չլինի յարաբերութիւնը, ես այն սխալ գնահատեմ որպէս վա՞տ, որովհետեւ ինձ մէկ ա վա՞տ ա լինելու։
տենց, գուցէ սա գիտակցելը վատ չի, բայց նաեւ անելանելիութեան պէս ա։