երկու բան էլ ֆրենդզոնի մասին։

նախ, ես մտածում եմ, ինչքանո՞վ ա պետերսոնը ճիշտ այն մասին, որ աղջիկներն են ընտրում։ չէ՞ որ մենք հիմա այնքան կարեւոր ենք, որ մենք էլ ենք ընտրում, ու մենք էլ ենք աղջիկներին ձեւաւորում։

իսկ ապա նայենք վիճակագրօրէն՝ ո՞վ ա ֆրենդզոնում։ սովորաբար՝ աղջիկները։ ուրեմն ո՞վ ա ընտրում։ (: սովորաբար՝ աղջիկները։

ու ֆրենդզոնի մասին, այն ռուս աղջկայ վիդեօն որ տարածել էի, նա ասում էր, թէ աւելի լաւ ա բոլոր կապերը խզէք, որ մարդը յստակ հասկանայ որ նա ձեւ չունի ձեզ հետ լինել, որ չտանջուի։

իսկ ես մտածում եմ, էդ ամերիկեան «նո քոնթաքթ»֊ը, մի տեսակ «հայեցի չի», գուցէ որովհետեւ փոքր համայնք ենք, իսկ գուցէ որովհետեւ մարդ ենք, ու կարող ենք յարգել իրար ու եթէ չշփուել, բայց բարեւել իրար նոյն տեղում, ու ֆեսօ տակի ես կարծում եմ որ ֆրենդզոնը շատ աւելի լաւ ա քան արհամարհանքը։

բնօրինակ սփիւռքում(եւ մեկնաբանութիւննե՞ր)