2018-01-21-2939967

ինչ ծիծաղելի ա բայց էս ջորդան պետերսոնը։ ինչի՞ց ա խօսում, ի՞նչ լոբստերներ, ի՞նչ սերոտոնինի մակարդակ, ի՞նչ սոցիալական ստատուս։ սոցիալական վարկանիշը՝ դա երբ մի խումբ դեբիլներ քեզ հաւանում յարգում են ամենաիռացիոնալ պատճառներով։ կամ այն պատճառով որ դու ապացուցել ես որ բազմանալու/քնելու համար լաւ տղայ ես քանի որ թանկ մեքենայ ես քշում։ կամ այլ, այդ սոցիալական վարկանիշի, մարդկանց եւ կենդանիների մօտ աշխատող, ըստ նոյն պետերսոնի, պատճառ՝ ինքնավստահ լինել, թէկուզ եւ անհիմն։

կամ լուրջ, մենք ինքներս մեզնից պէտք ա նման պատճառներո՞վ գոհ լինենք։

ուրիշ լաւ բան չկա՞յ մեր մէջ։

սոցիալական վարկանիշը կախուած ա սոցիումից, ինչպիսին ա հասարակութիւնը, ու երբ պուտինին են սիրում որովհետեւ նա մի «տղայական» յիմարութիւն ասաց, ու ապա նա ունի վարկանիշ, ուրեմն մենք է՞լ պէտք ա ձգտենք նմանուել, որ ունենանք։

կամ ո՞նց էր պետերսոնն իր կնոջ հետ ամուսնանում, ասաց՝ ազգանունդ կը փոխես, էդ ա պայմանը։ կատակով ասաց, բայց լաւ էլի։ ասենք եթէ ընդունենք որ ազգանունդ քո առանձին լինելու, անկախ լինելու, անձ լինելու խորհրդանիշ ա, ու դու միութիւն ես կազմում, դու պէտք ա էդ խորհրդանիշը զիջե՞ս, ու ռեբրե՞նդ լինես, որ ի՞նչ, որ տենց նուաստացո՞ւած զգաս։ (ու այո ես գիտեմ որ մեզ մօտ մարդիկ երազում են փոխել ազգանունը։)

ե՞ւ, մենք պէտք ա էդ կանոններն ընդունե՞նք, ասենք՝ դէ լաւ, ճիշտ ես, որ հին մեխանիզմներ են, լոու լեւել, ու դեռ լոբստերների մօտ արդէն կան, ուրեմն պէտք ա տենց էլ ապրե՞նք։ ծիծաղելի ա իսկապէս։ #պետերսոն

բնօրինակ սփիւռքում(եւ մեկնաբանութիւննե՞ր)

պիտակներ՝ պետերսոն