երազում մի աղջիկ էի լուսանկարում, բնակարանում էինք։ բարձրայարկ շէնք էր։

ու տարբեր սենեակներում, տարբեր անկիւններից նկարեցի, ու երբ նայում էի ստացուածները ինձ թուաց որ այս ու այս նկարը նա կը հաւանի, այստեղ իր դէմքն ա արտայայտիչ, եւ այլն։

իսկ յետոյ տեսայ մի այլ նկար, որ ես արել էի, բայց անելու պահին այդքան չէի գնահատել։

նա նստած էր սեղանի մօտ, պատի հայելու մէջ երեւում էր սենեակի մնացած մասը, իսկ սեղանը մօտ էր մեեեեծ պատուհանին, որից քաղաքն ա երեւում, ու ես դէպի պատուհան էի նկարել, ու նկարի բնակարանի մասը բաւական մութ ա ստացուել։

ու ես հասկացայ որ իմ ընտրած նկարը դա ա, ուր այդ մարդը լաւ չի երեւում, դէմքը չի երեւում, բայց երեւում ա դիրքը՝ ինչպէս ա նա նստած, քաղաքին մէջքով, ի դէպ, ու երբ ստանում ենք լիքը տեղեկատւութիւն այդ հայելուց ու քաղաքից իր կեանքի կոնտեքստի մասին։

#ֆոտո

բնօրինակ սփիւռքում(եւ մեկնաբանութիւննե՞ր)