2018-01-13-2928542

ես նենց տպաւորութիւն ունեմ, որ ես դեբիլ եմ, այն պատճառով, որ ես չեմ ուզում, կարիք չունեմ աստղ լինելու որ ինձ բոլորը ճանաչեն ու սիրեն։ ոնց որ ինչ֊որ բարիք կայ, որ այնտեղ դրուած ա, ու ընդամէնը պէտք ա գնալ ու վերցնել, ու ես չեմ անում դա։ ընդամէնը պէտք ա գնալ հասարակական վայր ու ցոյց տալ ինքս ինձ։

հասկանում եմ որ կարող ա թուայ արժեզրկող, տիպա արդե՞օք այդքան համոզուած եմ, որ եթէ ուզէի, կը լինէի աստղ, նաեւ կարող ա թուայ արժեզրկող, որովհետեւ նենց չի որ էդ բանը ձրի ա, պէտք ա ջանք դնել։ առաջին հարցի պատասխանը՝ չէ, եթէ ցոյց տամ ինչպիսին կամ, չեմ կարծում որ կը լինէի աստղ։ երկրորդի՝ ձրի չի, ահաւոր հաւէս չկայ ջանք դնելու իրականում։

ու վերջապէս, արդե՞օք դա բարիք ընկալում եմ։ խնդիրն այն ա, որ այլ մարդիկ ընկալում են։ ասենք երբ փոքր ես, ու անտարբեր անցնում ես պաղպաղակի կողքով, բայց տեսնում ես, որ ուրիշ երեխաները խելքը թռցնում են, մտածում ես որ դեբիլ ես, ու դու էլ ես ուզում։ յետոյ փորձում ես, համոզւում որ դուրդ չի գալիս, ու էլի որոշ ժամանակ չես ուզում։ կամ ես տենց ինձ դեբիլ եմ զգացել, որ ինձ «աստղային պատերազմները» դուր չեն գալիս։ կամ որ ինչ֊որ խաղեր չեմ խաղում։ բայց իրօք դուրս չեն գալիս էդ ֆիլմերը, ի՞նչ անեմ։ ուզում էի որ դուր գան, քանի որ սծիլ ա, դուրս չեն գալիս։

ու ապա զուգահեռներ են գալիս, որ տես, մարդիկ կան, համ ուզում են ասենք նաւ ունենալ, համ վիզ են դնում, գործ են անում, ստարտապ են անում, չգիտեմ, մայն են անում, որ էդ նաւը առնեն, որ էն մեքենան առնեն, որ կարիքներն իրենց բաւաւարեն։

ի՞նչ նաւ կամ մեքենայ, ես տո՛ւն, ընդամէնը տո՛ւն չունեմ, ու նենց չի որ շատ մտահոգուած եմ, կամ կարծում եմ որ էդ խնդիր ա։ այ որ էն կամերայից չունեմ, էդ կարծում եմ որ գուցէ պէտք ա լուծել։ ու մարդիկ կան, ով փորձում են ասենք ամէնը իրենց մօտ լինի համապատասխան, ոչ թէ ունենան թանկ հեռախօս, բայց տանը ուտելու բան չլինի, ու ասենք ունենում են համեստ մեքենայ, կամ հագնւում են ֆիրդուսի շուկայում, որ չգիտեմ, փող կուտակեն ու աւտոտնակ առնեն։

իսկ ես չէ՞ որ ստարտապ չեմ անում, հաւելեան գործ չեմ վերցնում(միակ բացառութիւնը կրթութիւնն էր, որ չկարողացայ չվերցնել), ու շատ քչով եմ բաւարարւում։ կապիկները առհասարակ, ուզող կենդանիներ են, ու ինձ թւում ա, դա արտայայտւում ա նաեւ մեր տեխնոլոգիաների մէջ, ուր մենք յաճախ ունենում ենք լիքը լիքը հնարաւորութիւններ, ու այդ լիքը հնարաւորութիւնները տեխնոլոգիայի մէջ համատեղելը ու լաւ դիզայն պահելը բարդ ա, ու մենք ունենում ենք դիզայնի խնդիրներ։ բայց ամէն դէպքում, կապիկը ուզող եւ չբաւարարուող կենդանի ա, իսկ ես էլ եմ կապիկ, ու հետեւաբար ինձ աննորմալ ու թերի եմ զգում։ ու տենց։

յ․ գ․ կամ էլ ես պէտք ա ունենամ մոտիւացիա ինչ֊որ մէկի համար դա անելու, ասենք ես սովորաբար անդրոիդի ափ գրելու մոտիւացիա չունեմ, բայց եթէ իմանամ ընկերոջս պէտք ա, հաճոյքով կանեմ։ հա, այդպէս էլ ստացուեց ՀԸԲՄ֊ի արեւային պանելների սոֆթը, որով հիմա հասկանում եմ որ հպարտանում եմ, չնայած հպարտանալու բան չկայ։ յատուկ ընկերոջ համար էր արւում, ու առանց փող։ մոտիւացուած էի ահաւոր ուժեղ։ չգիտեմ։

բնօրինակ սփիւռքում(եւ մեկնաբանութիւննե՞ր)