2017-12-24-2899396

ես ի սկզբանէ մտածում էի, որ հիերոգլիֆներով գիրը լաւ լուծում չի, ու որ ինձ սովոր ֆոնետիկ այբուբեններն են լաւ լուծում։ յետոյ հասկացայ, որ հիերոգլիֆը դա աբստրակցիայի աւելի բարձր շերտ ա, էդ կարեւոր չի, ինչպէս ես խօսում, ինչպէս կը կարդայիր, կարող ես չինարէն չիմանալ, ու ասենք հայերէն կարդալ այդ հիերոգլիֆներով ինչ ա գրած, եթէ հասկանում ես որն ինչ ա նշանակում։

կամ ասենք, այլմոլորակայիններն աւելի հեշտ կարող են դեկրիպտ անել չինարէնը, քանի որ ի՞նչ նշանակութիւն ունի ձայների յաջորդականութիւնը, որը մեզ համար ա բառ։

հիմա, ֆոտո֊ն էլ ինձ համոզեց, որ ձեւը կապ ունի պարունակութե՞ան հետ, ուղերձի հետ, այն կարող ա այլ կերպ հասկացուի նոյնիսկ, այլ ձեւի պարագայում։ ու մտածում եմ, որ հա, չնայած այսօր ինձ հիերոգլիֆներով գիրը աւելի աբստրակտ ու սիրուն ա թւում, այն աւելի ֆորմալ լինելով, բաւական ճկուն չի, որ արտայայտի բարբառ, կամ խօսակցական ասելու մի ձեւ, որը մեզ համար հասկանալի ա ու նշանակութիւն ունի, իսկ այլմոլորակայինին միայն կը մոլորեցնի։ ասենք, երբ մարդը յատուկ գրում ա «քուրս», առանց «յ», դա հիերոգլիֆով չես արտայայտի։ (:

բնօրինակ սփիւռքում(եւ մեկնաբանութիւննե՞ր)