2017-12-15-2886343

ու ես հասկանում եմ (չեմ զգում սակայն) որ էդ ինձնից պէտք ա լինի, որ չեմ սիրում ոչ երեւանը, ու ոչ մէկին։ ինչքա՞ն վատը պէտք ա լինի քաղաքը, որ իրան տենց վերաբերուես։ ինչքա՞ն անդրոիդ պէտք ա լինես որ մարդկանց հետ տենց վարուես։ գիտեմ, որ ինձնից ա, ես ահաւոր չհարմարուող եմ։ ու երեւի տտ֊ի մէջ էլ եմ ահաւոր չհարմարուող։

գոու֊ի առաջին փորձերի ժամանակ իրենք կարողացան 50 անգամ արագ կոմպիլեացնել կոդ քան սի պլաս քոմփայլերը։ ու դեռ դժգոհ էին։ բա իհա՛րկէ դժգոհ պէտք ա լինէին։

ես դասերի ընթացքում շեշտում էի՝ «տեսէք, էս սենց են արել, որովհետեւ չէին ջոկում էն ժամանակ»։ ու յուսով եմ հասկացան, որ նենց չի որ ես շատ եմ սիրում իւնիքս, այդ պատճառով էինք դրա մէջ խորանում, այնքան եմ թերացումները մատնանշել «ժամանակակից» օհ֊երի։

իսկ ես չեմ կարող իմ ուզածը մենակով գրել։ այդքան շատ չեմ կարող։

զաւինսկին հասկանում էր ինչ անտէր վիճակ ա, ու ինչ անկապ ա մասնակցել մի բանի որն այդքան տգեղ ա գրած լինելու որ ինքդ ես զզուելու, ու գնաց գիշերային ակումբ բացեց, ու սքրինսէյւեր գրելուն անցաւ։

այսօր ամբողջ օրը սա ա հնչում ուղեղիս մէջ, ոնց էլ յիշել եմ՝ https://www.youtube.com/watch?v=LwXWbnuMIMY, ու նոր եմ ջոկել որ սա ա, ֆիլմն էլ տենց էլ չնայեցի։

բնօրինակ սփիւռքում(եւ մեկնաբանութիւննե՞ր)