չանցած երեք տարի, ինչ ես դիտեցի «ինթերնը», որը խորհուրդ էր տուել գասպարը։ ու ինձ շատ շատ շատ դուր չեկաւ։ ու հասկանում եմ ինչի ա իրան դուր եկել։ ես լրիւ լրիւ լրիւ այլ եմ։

ուզում եմ էն էլեկտրակայանը նկարել, բայց մտածում եմ, որ լաւ կանեմ, ինձ սովորեցնեմ չթռնել երեւանից ամէն հնարաւոր պահ, ու սովորեմ այդ քաղաքում ապրել։ կամ գնալ իրանից գրողի ծոցը։

ցուցահանդէսից՝ անի գեւորգեանը ծռել էր շէնքի լուսանկար։ հաւէս էր ստացուել։ վրացի իրինայի պատուհանը դուրս եկաւ։ խօսեցի վրացի թաթիայի հետ, ով արել ա գորիի լենինի գործը։ ասացի իրեն՝ «մագարիա»։ իմացայ, ով ա գրել դրա տակի հայերէն տեքստը։ տեսայ այդ աղջկան, մի պարսկահայ տղայի հետ էր, ում հետ ես ծանօթացել եմ պատահաբար եւ սեւանում։ շատ բարի, շփուող տղայ ա։ ուրախ եմ որ ընկերներ են այսօր։

աղջիկն ինձ ասաց՝ «սիրեցի՞ր այս գործը»։ ասացի՝ «էս պարսկահայի պէս ես խօսում»։ ասաց՝ «լաւ, դուրդ եկա՞ւ այս գործը»։

տեսայ նաեւ աղջկայ մայրիկին, եղբօրը եւ եղբօր ընկերուհուն։ ինձ թւում ա, աղջիկն ուրախ էր, որ մայրիկին կրկին տեսայ, ու մայրիկը տեսաւ որ մենք շարունակում ենք լաւ լինել իրար հետ։ առաջ մայրիկին տենց տեղեր չէր կանչում, ըստ որում։ երեւի ուզեց մայրիկի հետ իր կեանքով կիսուել։

արմիշտի նկարները արդէն տեսել եմ ու սիրում եմ։ պլանշետը ցոյց էր տալիս վանաձորցի խիմ զաւոդցի մի աղջկայ դասական նկարների պարոդիայները։ նա տենց ծիծաղելի, բարբառով բացատրեց։ շատ հաւէս էր։

ասացի, որ ինստային չդիմացայ, որ չի կարող ինձ մեսենջել այնտեղով։

մի այլ վրացու գործարանում գտած ֆոտոները ու դրանց նկարները արձագանք գտան ինձ մօտ։

մէկն ասաց՝ «սրանք դեռ մեր իննսունականների կայֆերի մէջ են»։ չեմ կարծում որ ճիշտ էր, բայց ուրախ եմ, որ նա ուզում ա որ «մերը» չզիջի։ «սրանք» իմ կարծիքով բնաւ էլ հետ չեն։ ու հետ չէին։ վերջին անգամ իրենց թանգարաններով զբօսնելիս ես մտածեցի որ քսաներորդ դարի սկզբում իրենց մօտ աւանգարդ նկարիչներ կային։ իսկ մեզ (մե՞զ) մօտ ոչ այնքան։ ու հիմա էլ բնաւ չեն զիջում։ հա, այս ցուցահանդէսին իրենց ամենավերջ ներկայացուցիչները չէին, բայց էն նկարները, ու այդ իրինայի պատուհանի նկարը շատ լաւն են։ ինձ թւում ա, իրենց մօտ աւելի շատ են ֆոտո անում, ու որոշակի միջավայր կայ, հետեւաբար, աւելի շատ ստացուած ու իրեն գտած լուսանկարիչ կայ։

երեկոյեան լիքը գործ արի տանը։ շատ տխուր էի ու ուժ չունէի բիֆորի ծնունդին գնալու։

մտածում եմ՝ ինքդ քեզ խղճալը ինչի՞ ա վատ։ ուզում եմ էս յիմարութիւններ գրելուն վերջ տամ։ ես էդքան ահաւորը չեմ, ինչպէս դուք մտածում էք սա կարդալով։

բնօրինակ սփիւռքում(եւ մեկնաբանութիւննե՞ր)