ահաւոր տխուր ա, երբ գիտակցում ես, որ անհնար ա էն մի պահ հատուած, բայց յետոյ չհատուող աշխարհների մարդկանց հետ որեւէ կապ ունենալ, այդ աշխարհներն էլ տեղում կանգնած չեն, շարժւում են ինչ֊որ ուղղութիւններով, ու ինչքան միամիտ էր մտածելը, որ տարբեր աշխարհների մէջ կարող էր կապ լինել։

ես լքել եմ հայոց ինտերնետները, որոնց տեղը ֆբ֊ում ա, դա հիմնական հատման տիրոյթներից ա, ու ես դժուար թէ երբեւէ այն կողմերում ուզեմ երեւալ։ հետեւաբար կտրել եմ ինձ ոչ միայն էն բոլոր աշխարհներից, այլեւ էն մի քանի ամենակարեւորներից։ ես այլ կերպ չէի կարող։

նենց չի որ ես ինչ֊որ բաներ անում եմ, որովհետեւ տենց եմ ուզում անել։ ես էդքան վճռական ու ինքնավստահ չեմ։ հիմնականում նրանից ա, որ այլ կերպ ոչ մի ձեւ չեմ կարողանում ինչքան էլ փորձեմ։

իհարկէ նենց չի որ էն աշխարհները նոյն, կամ մօտ հետագծերով էին գնում։ օդանաւերը, որ իրար մօտ են թռնում, իրար ռադարի վրայ տեսնում են։ ես էդ մարդկանց ոչ մի ձեւ չեմ տեսնում։ ոչ մի ձեւ։ իմ շուրջը չեն լինում։ ու հետեւաբար էդ նորմալ ա, տենց էլ պէտք ա լինէր։ իրանք իրենց կողքի աշխարհների հետ կարող են ռադիո կապ հաստատել, իրենց հետ հատուողների հետ պէտք ա շփուեն։

(էն օրը դոլֆի հետ մէկը չաթւում էր, ասել էր՝ յիշո՞ւմ ես նորայրին, ինքը ո՞ւր ա կորել, եթէ ուրիշ տեղ գնար, մէկ ա կը տեսնէինք չէ՞, ի՞նչ ա եղել։ ասենք նոյն քաղաքում ենք ապրում, նոյն համացանցն ա, որը կարծես թէ տափակ ա, ու այփի հաղորդակարգը ուղիներ ա գտնում, երբ պէտք ա, բայց երբեք երբեք իրար չենք տեսնում, նենց որ, թւում ա որ կորել եմ ու չկամ։ եթէ տենց լիքը մարդ ասում ա որ չկամ, ես ո՞նց չկասկածեմ, որ կամ։)

ինձ էլ մնում են էն պատահականները, ով իմ հետագծի կողմերով անցել են, բայց դրանք ուղղահայեացին մօտ անկիւններով են անցնում, տենց, կը պինգենք իրար, մի երկու օգտակար թիփերով կը փոխանակուենք, մինչ ռադիո կապը բռնում ա։

ու գուցէ աւելի լաւ ա չպինգուէինք, չտեսնէինք, քանի որ անկապ մարդկանց ես իմանում, ում էլ չես տեսնի, բայց թւում ա թէ կուզէիր, քանի որ չես յիշում, մտապահում, որ դէ իրենց հետագիծը քոնի հետ պարզապէս հատւում էր։ էդ պէտք ա միշտ յիշել, որ այլ ձեւ չկար։ հատուեց անցաւ։ ու նաեւ, որ էդ ա լաւը, քանի որ ի՞նչ իրաւունք ունես նենց անել, որ հետագիծը փոխի։ ոչ մի։ ոչ մի։ ոչ իրաւունք ունես, ոչ պէտք ա, ոչ էլ էթիկապէս ճիշտ ա։ ով ոնց գնում ա, տենց պէտք ա գնայ։ ինքն էլ այլ կերպ չի կարողանում։

բնօրինակ սփիւռքում(եւ մեկնաբանութիւննե՞ր)