այսօր պատասխանել եմ մէկին, թէ չէի ուզի երեխաներս ոչ համեմատելի լաւ ֆինանսական վիճակում լինէին, քան այլ երեխաները, էդ արդար չեմ համարում, ու որ ինձ դուր ա գալիս, երբ ամերիկացի մինիոնատէրերի երեխաները փոստ տարածելով են իրենց գրպանի փողն աշխատում, ինչպէս եւ իրենց տարեկիցներն են անում։
ու մտածեցի, որ ըստ երեւոյթին արդարութեան զգացողութիւնը ագնոստիկ ա սիրել չսիրելու հետ, կարող ես սիրել, բայց արդար չհամարել որ նա որոշակի առաւելութիւններ ունենայ։
ու ապա հակառակն էլ պէտք ա աշխատի, մարդուն չսիրես, բայց արդար համարես իրեն աջակցելը։ ու քանի որ ես երկրորդն արել եմ, չեմ կարողացել չանել, երեւի առաջինն էլ իրականացնելիս շատ սխալ չեմ եղել։