ես գիտեմ մի մարկեր, մի բան ա, որը ցոյց ա տալիս, որ մարդն իմ համար յատուկ ա։ էդ եթէ ես իր համար այդ բանն ուզում եմ անել, ուրեմն երեւի նա յատուկ ա, քանի որ դա ամէն մէկի համար չեմ անի։ հաւէս չկայ, ու հաճելի չի, բայց յատուկ մարդու համար հաճելի ա։
ու այստեղ զգում եմ, որ գուցէ եւ տխուր ա, որ տենց մարդ չկայ, տենց մէկին չգիտեմ որ երազեմ իր համար դա անել։ աւելի ճիշտ ես եմ տենցն այսօր, որ չեմ տեսնում ու որ չեմ ուզի։
ու սկզբունքօրէն տենց մի առենձնապէս բան չի։ բայց իմ կարծիքով ամենալաւ բանն ա, ինչ կարող եմ անել։
սակայն շատ լաւ պատկերացնում եմ, որ կարող ա անեմ, ու էդ բնաւ պէտք չլինի։ դէ գուցէ շատ չի խանգարի լաւագոյն դէպքում։