2017-11-21-2840424

վեց ամիս ես չէի կարողանում լսել փոդքաստ, այսօր դա եղաւ, ու ուզում եմ ձեզ պատմել։

կայ մի շարք հին հարց, ասենք՝ պատկերացրու, որ գնացքի գծերի վրայ աշխատում են հինգ հոգի, իրենք բոլորն էլ կանգնած են մէջքով իրենց վրայ հասնող գնացքին, իրենք չեն կարող իմանալ, դու չես կարող իրենց իմաց տալ, որ գնացքը գալիս ա, իսկ գնացքը չի կարողանում արգելակել, ու իրենց սպանելու ա, բոլոր հինգին։

բայց, դու կանգնած ես մի լծակի մօտ, որը կարող ա ուղղել գնացքն այլ ուղղութեամբ։ այնտեղ, գծերի վրայ էլի մարդ ա աշխատում, բայց մի հոգի ա։

ի՞նչ կանես, կը քաշե՞ս լծակը, որ փրկես հինգ հոգու կեանք մի հոգու գնով, թէ՞ չէ։

մարդկանց մեծ մասը պատասխանում են այս հարցին՝ այո։ ճնշող մեծամասնութիւնը։

ապա այլ հարց են տալիս։

պատկերացրէք, որ կամրջի վրայ էք։ գնացնք անցնում ա ձեր տակով, գնացքի առջեւում հինգ հոգի են աշխատում, չեն տեսնի, կը մեռնեն։ բայց, ձեր կողքին մի մեծ գէր մարդ ա կանգնած, ու եթէ նրան հրէք, ապա նա կընկնի գծերի վրայ, գնացքը կանգնեցնելու է, հինգ մարդը փրկուելու ա մէկի գնով։

դուք դա կանէ՞ք։ մարդկանց ճնշող մեծամասնութիւնը պատասխանում ա՝ չէ։

հիմա դեռ տաս տարի առաջ, մի փրինստոնի գիտնական վերցնում ա մարդկանց դնում ա էմարայ մեքենայի մէջ, ու այդ հարցերը տալիս ա։

պարզւում ա, որ բոլոր նրանք, ով պատասխանել են առաջին հարցին՝ այո, իրենց մօտ աշխատել ա ուղեղի ճակատային, մարդկանց մօտ ուժեղ զարգացած մասը, որտեղ եւ կատարւում են տրամաբանական գործողութիւնները, իսկ նրանք, ով պատասխանել են երկրորդ հարցին՝ ոչ, դրանց մօտ միշտ վառուել ա ուղեղի աւելի հին մաս, որն իրենց ասել ա՝ չէ չէ, մարդկանց սպանել չի կարելի։

ու էդ գիտնականն ասում ա, որ գուցէ մենք չենք ձեռք բերում բարոյականութիւնը մամայից֊պապայից, գրքերից, եւ միջավայրից, այլ մարդկանց բարոյականութեան հիմքում ընկած ա իրենց հարդուերը, իրենց ուղեղի աշխատելու ձեւերը։

եթէ աւելի բարդ հարց են տալիս (ու նման դէպք շօշափուել ա «ին թրիթմենթ»֊ի առաջին էպիզոդներից մէկում, բայց այնտեղ երեխայի փոխարէն մեծահասակ հիւանդ հայր էր), ասենք թէ դուք ամբողջ մի գիւղով թաքնւում էք մի նկուղում, ու ձեզ մօտ հիւանդ երեխայ ա, ու հէնց այդ երեխան ձայն հանի, գիւղը գրաւած թշնամու զինուորները մտնելու են նկուղ ու սպանելու են բոլորին։

կը խեղդէ՞ք ձեր իսկ երեխային, որ նա ձայն չհանի, թէ՞ չէ։

ու այստեղ արդէն մարդկանց ձայները բաժանւում են։ ըստ որում իրենց ուղեղում լրիւ այլ պատկեր ա, ոչ թէ այս կամ այն հատուածն ա վառւում, այլ բոլոր հատուածները միասին, ոնց որ փորձեն մէկը միւսից բարձր բղաւել։ ու ի վերջոյ ինչ֊որ ձեւ որոշումը կատարւում ա, ու պարզ չի ինչպէս։

այս հարցերն էլ աւելի ակտուալ են դառնում, որովհետեւ գալիս են առօրեայ, կենցաղ, ինքնավար մեքենաների հետ միասին։

որովհետեւ այն պէտք ա որոշի վտանգաւոր իրավիճակում, ում զոհել։ ու այստեղ էլ հետաքրքիր ա, որ եթէ մարդկանց հարցնում ես՝ հինգ հետիոտնի զօհի, թէ՞ մի ուղեւորի, ապա իրենք հիմնականում պատասխանում են՝ մի ուղեւորի։ իսկ եթէ հարցնես՝ դուք կառնէ՞ք մեքենայ, ով ձեզ կարող ա միտումնաւոր սպանել՝ բոլորն ասում են՝ ոչ։

հիմա ես ինչ եմ մտածում այդ մասին։

նախ այդ բոլոր հարցերն աւելի հետաքրքիր են դառնալու, եթէ մենք աւելացնենք փոփոխականներ։ ասենք թէ, դու նախընտրում ես, որ մեքենան քեզ սպանի, ոչ թէ հետիոտնին, կամ պարզապէս վարուի այնպէս ինչպէս ստացւում ա։ իսկ ի՞նչ եթէ քո մեքենայի մէջ մարդիկ են, ում այնտեղ գտնուելու համար դու պատասխանատու ես՝ դու ես իրենց առաջարկել այդ ուղեւորութիւնը, ապա ինչպէ՞ս ա փոխւում քո չմիջամտելու որոշումը, քանի որ դու արդէն միջամտել ես։ թէ՞ դէպքերը շատ են տարբերւում, որովհետեւ եթէ իրենք համաձայնել են նստել մի մեքենայ, որ դու ես վարում, իրենք քեզ են վստահել, ու դու պատասխանատու ես իրենց առջեւ, իսկ եթէ իրենք նստել են ինքնավար մեքենայ, ապա իրենք ասենք գուգլի ծրագրերին են վստահել, ու դու մեղաւոր չես։ բայց կարող ա մարդ ա վարում, բայց իրենից անկախ ինչ֊որ բան ա պատահում։ ինչեւէ, տարբերակները շատ են ու հնարաւոր ա աւելացնել։

ես մտածում եմ, որ առաջին իրաւիճակում ես ոչ մի լծակ չէի քաշելու։ մի քանի պատճառով՝

երկրորդ վիճակը՝

հիմա ես ուզում եմ գալ ինքնավար մեքենայի դէպքին։

ինքնավար մեքենան՝ համակարգիչ ա։ ու ես սովոր եմ, որ համակարգիչը չի որոշում, ես եմ որոշում։ ինքնավար մեքենաների հետ ես խնդիր ունեմ այն առումով, որ ես պէտք ա կարողանամ իրան ասել՝ խախտիր, ու քշիր այսինչ արագութեամբ ու փորձիր հասնել ժամանակին, ու ինքը խախտի, ես ստանամ յետոյ տուգանքներ, ու իմանամ որ ես ռիսկի եմ ենթարկել իմ ու ուրիշների կեանքը։

իմ խնդիրը ինքնավար մեքենաների հետ այն ա, որ ես այլեւս այդ օպցիան չեմ ունենալու, ինքնավար մեքենան չի խախտում։ ու նենց չի որ ինձ պէտք ա խախտել, կամ ես խախտելու որոշումն ընդունելու եմ, բայց ասենք յունիսին երբ օդանաւակայան էի հասցնում ուշացողների, եւ խախտել եմ, եւ տուգանքներ եմ ստացել մի քանի խցիկից։ մէկին գիտեմ, ով մի անգամ ահաւոր արագ քշել ա սեւանի մայրուղով, քանի որ իր հետ եղած աղջիկը, կարծես թէ, շատ վատ էր։ (այստեղ իհարկէ հարց ա, արդեօք նա աւելի մեծ վտանգի չէր ենթարկում այդ ուղեւորին, դէ թող մի քիչ էլ վատ լինէր, չէր մեռնի, իսկ այ արագութեան վրայ վթարից կարող ա եւ մեռնէր, բայց ինչեւէ)։

ու երեւի թէ շատ վատ բան չի լինի, եթէ ինչ֊որ մէկը սխալ ա կայանելու մեքենան, կարող ա իրա համար էդ կեանքի կամ մահի հարց ա, իսկ ինքնավար մեքենան, այնպէս ինչպէս մենք այսօր այն պատկերացնում ենք, չի թողնելու դա անել։ այո, մենք սխալ պարկինգով ստեղծում ենք վթարային իրավիճակ, ու որոշ չափով ռիսկի ենք ենթարկում ուրիշների կեանքը, բայց եթէ դու ունես ասենք հիւանդ ում պատճառով քեզ պէտք էր սխալ պարկ լինել, ասենք որ իրեն աւելի հեշտ բերեն տեղաւորեն մեքենայիդ մէջ, դա կարող ա եւ արդարացուած լինել։

ասածս վերաբերում ա ազատ ծա֊ի առաջին կէտին՝ դու կարող ես օգտագործել ծրագիրն այնպէս, ինչպէս ուզում ես։ ազատ ծա֊ն չի պարտադրում բարոյական որոշումներ։ ոչ մի ազատ արտօնագիր չի կարող սահմանել, թէ ասենք լիբրեօֆիսով իրաւունք չունես քաղ․ բանտարկեալների գնդակահարման ցուցակներ կազմել։ (վիմով դժուար թէ կազմեն, չէ՞, այդ օրինակը մտքով չի անցնում)։

ու իմ խնդիրը հէնց այդ ազատ ծա֊ն ա։ հիմա էլ մենք ունենք ծա մեքենայի մէջ, բայց այդ ծա֊ն գոնէ այդքան կարեւոր որոշումներ չի կայացնում։ կայացնում ա՝ ինչքան բենզինի կաթիլ գնա ցիլինդրի մէջ, բայց ոչ՝ մարդուն խփի թէ չէ։

ու ըստ երեւոյթին, երբ մեքենաները լինեն ինքնավար, ու չխախտեն, ընդհանուր առմամբ փողոցներում վիճակը շատ աւելի լաւ կը լինի, ու բոլորը կանիծեն նրանց, ով նախընտրում են իրենք վարել մեքենաներ, ու ես կը լինեմ այն վարողը, ով նոյնպէս չի ուրախանալու որ այլ վարողներ կան։

իսկ որոշումները՝ հիմա մարդիկ որոշում են, վարորդները, փաստացի։ հնարաւորութիւն կայ դա փոխելու։ բայց արդե՞օք արժի փոխել։ ինձ թւում ա, ի վերջոյ կը գան նրան, որ լինելու ա որեւէ դեֆոլթ վարքագիծ, որը կարելի ա փոխել։ ու ընտրում ա մեքենայի տէրը։ կամ գուցէ մեքենան պարզապէս անտեսելու ա այդ հարցերն իր հաշուարկների մէջ, որը ինձ աւելի խելամիտ ա թւում։ քանի որ հնարաւոր չի համեմատել մի մարդու կեանքը միւսի հետ, ու հնարաւոր չի համեմատել մի քանի մարդու կեանքը մի մարդու կեանքի հետ։

էդ անհամեմատելի միաւորներ են, ու դրանց մէջ որոշում կայացնել հնարաւոր չի։ այսինքն՝ հնարաւոր ա, բայց ոչ իմ տեսակէտից։

հետաքրքիր ա, որ այսօր նմանատիպ (գնահատելու անհնար լինելու մասին) զրոյց ա եղել մեզ մօտ բանակի վերաբերեալ։

ուրեմն, պարտադիր զինուորական ծառայութիւնը չի վարձատրւում, դա մի բան ա, որ ամէն մարդ, եթէ ազատուած չի, պէտք ա կատարի որպէս ծառայութիւն, ոչ թէ որպէս աշխատանք։ այն գումարները, որ զինուորներին վճարում են, դրանք աշխատավարձ չեն համարւում։

այսօրուայ համակարգի շրջանակներում այսպէս ա՝ մենք պետութիւնից ստանում ենք ծառայութիւններ, որոնց համար վճարում ենք հարկերով։ մարդիկ, ով աշխատում են պետութեան վրայ, ու ստանում են հարկատուների փողը, աշխատում են աշխատավարձով, որը որոշւում ա շուկայական մեխանիզմներով։

բայց մի բան կայ, որի համար մենք չենք վճարել, դա ասենք չինարի գիւղի էն մարդու աշխատանքն ա, որը նա արել ա իր, իր գիւղի, եւ մեր բոլորի անվտանգութեան համար։ ու նա չի ստացել փող այդ աշխատանքի համար։ ու այն միւս զինուորը, ով կանգնել ա դիրքում, չի արել դա աշխատավարձի դիմաց։ ապա ձեւաւորւում ա սկզբունք՝ ծառայութիւն ծառայութեան դիմաց։ մէկը՝ բոլորի համար, բոլորը՝ բոլորի համար։

որը նշանակում ա, որ դու չես կարող փողով գնահատել այդ ծառայութիւնը։ այն ըստ սահմանման չի կարող փողով գնահատուել։ ու այստեղից ա գալիս «պարտքի» հասկացութիւնը, դու ծնուել ես, ու մեծացել ես, մասնաւորապէս այն պատճառով, որ ինչ֊որ մարդիկ ծառայել են, ու ծառայել են անվճար, ապա դու էլ ունես անվճար ծառայելու պարտաւորութիւն։ որովհետեւ դու վայելել ես իրենց ծառայութիւնը, այն քո վրայ կարեւոր ազդեցութիւն ունեցել ա։ ու ապա սա կարեւոր պատճառներից մէկն ա ինչի մենք չենք կարող ունենալ օրէնք, ըստ որի կարելի ա վճարել եւ ազատուել բանակից, քանի որ ապա դու սահմանելու ես այդ ծառայութեան գինը։ իսկ եթէ դու սահմանում ես այդ գինը, ապա դու չես կարող ունենալ պարտադիր զինուորական ծառայութիւն։

ու կայ այլ մօտեցում, որ մենք ունենք պաշտպանութեան խնդիր, ու հարցն այն ա, թէ որն ա էֆեկտիւ կամ իրատեսական ձեւն այն ապահովելու։ ու ինչպէս ես դա կարողանում լուծել։ այսօր այսպէս ես կարողանում լուծել, քանի որ չես կարողանում պահել շուկայական գներով սահմանուած աշխատավարձով զինուորներ։

բնօրինակ սփիւռքում(եւ մեկնաբանութիւննե՞ր)