այս էրեբունի֊երեւանի կարգախօսներից մէկն յայտնում ա որ երեւանը ջերմ քաղաք ա։ չեմ կպնում նրան, որ շատ էժան ու մակերեսային ա տենց նշանաբան յօրինելը, այլ պնդում եմ որ էդ սուտ ա։
այսօր մեքենան տարել էի սիրիահայերիս մօտ։ ու Պօղոսն իմ հետ շատ ջերմ էր։ ու Սաքոն եկաւ, մեքենայից բարեւեց, ու շատ ջերմ էր։ ու բառերն որ իրենք օգտագործում էին, տեսականօրէն նոյն բառերն էին, ու նոյն «ախպեր»֊ն էր, բայց էդ լրիւ այլ «ախպեր» էր։ ու ես ինձ ընդունուած զգացի, ու իրենցից մէկը զգացի, համայնքի, մեքենաների՝ իրենց ակումբի անդամ։
ու ես տենց ջերմութիւն չեմ պատկերացնում երեւանում ոչ միայն վարպետների մօտ, այլ եւ ամէնուր։
ասում են՝ էդ ջերմութիւնը կայ պոլիսում, չնայած այն մեգապոլիս ա։
իսկ այ երեւանում չկայ։ երեւանում ընկերոջս ձայնը փոխւում ա երբ նա խօսում ա վարպետների հետ։ տենց բրուտալ ձայն ա դառնում։ քանի որ իրենք են տենց։ նա էդպէս ա անում որ հասկացուած լինի, որ իրենց պէս լինի։ ու էդ ինձ հաճելի չի։
ու ես էլ չեմ ջերմ, քանի որ ուզեմ թէ չուզեմ՝ էս սովետա֊երեւանեան֊սենեակային մշակոյթ կրող եմ։ ինձ ո՞րտեղից ջերմութիւն։ տենց, ասում եմ՝ երեւանը ջերմ քաղաք չի։
երեւանը՝ շուստրովածի քաղաք ա։ երեւանը՝ շուստրի լինելու քաղաք ա։ երեւանը՝ տոթ, շոգ քաղաք ա։ իսկ շոգը ջերմի չի՝ շոգը՝ էդ երբ օվերփրոթեքշնից ճնշուած ես։ երեւանը շատ շատ քաղաքաշինական խնդիրներ ունի, որոնց պատճառով շատ դժուար ապրելու տեղ ա։ երեւանը ֆբ նորեկի պէս քաղաք ա, ով եկել ա, ու էսօրուայ նկարներ ա գցում, կամ էսօրուայ նկարներում փորձում ա երեւալ ռետրո, որ տպաւորութիւն լինի որ նա պատմութիւն ունի։ երեւանը՝ պատմութիւն չունեցող տեղ ա։ երեւանը՝ կարգին քաղաք ա։
բարի գիշեր։
#էրեբունի-երեւան #երեւան