2017-10-13-2780502

էսօր մէկն ասաց, որ գրում ա ստեղնաշարի լրտես։ ուինի համար։

ու ես գիտեմ, որ նա ընկերացել ա իմ հին ծանօթի հետ, ով դեռ էն ժամանակ ինձ պարբերաբար խնդրում էր ստեղնաշարի լրտես սարքել։

էս գրողի գլխում էդ հարցը չէր առաջանայ։ նա ուրիշ բաներով ա հետաքրքրւում։

ըստ որում ես գիտեմ ինչի ա գրում՝ փորձում ա ինչ֊որ օգտակար բան անի շրջապատի համար։ ասենք՝ ընկերոջ։ որ անպէտք չզգայ իրեն։

բայց ես ահաւոր տխրեցի որ գրում ա։ ասացի՝ յուսով եմ հետեւելու համար չի կիրառուի։ նա չասաց որ չի կիրառուի։

ու նորմալ մարդ ա։ շատ նորմալ։ էդ ընկերն ա իր տենց՝ անհանգիստ, ու պէտք ա վերահսկողութեան զգացողութիւն։

ու էդ էդքան անկապ ա։ ես չեմ պատկերացնում, ո՞նց ա նա նայելու էն աղջկայ (իսկ իրեն էդ ա պէտք, իր աղջիկներին հետեւելը) աչքերի մէջ, իմանալով, որ մտել ա ուր չի կարելի։ ո՞նց չի զգում, որ էդ քուլ չի։ ո՞նց ա մտածում որ էդ էն փաուերն ա որ նա չունի, բայց ծրագրաւորող ընկերոջ շնորհիւ կունենայ։

ես էն ժամանակ իրան ասում էի, երբ շփւում էի հետը, ասում էի՝ պէտք չի քեզ էն տեղեկատւութիւնը։

չեմ սիրում մարդկանց, չեմ սիրում մարդկանց, չեմ սիրում մարդկանց։ լաւ եմ անում՝ ընդհանրացնում եմ։ մարդիկ են ով վերահսկողութեան գիժ են։ պէ՛տք չի քեզ իմանալ, սրիկայ, գնա ապրի քո համար։ ի՞նչ ես կպել։ ու էդ մարդիկ մեր մէջ են ապրում։ ու քիչ չեն։ պարզապէս ով ունի ծրագրաւորող ընկեր, ով չունի, ով էլ ինքն ա ծրագրաւորող։ ու բոլորը հիւանդ են։ ու կարծում են որ իրենց ինչ֊որ բան ա պէտք։ «ճիշտը ուզելն ա», ասում են։

ես ո՞ւր գնամ որ էդ մարդկանց մէջ չապրեմ։

բնօրինակ սփիւռքում(եւ մեկնաբանութիւննե՞ր)