2017-09-16-2743157

մտածում եմ որ ես ճանաչել եմ թուիթերն ու ինստան։ ես չէի ճանաչում դրանք, դիւանագիտական յարաբերութիւններ չունէի, քանի որ ես այդպէս արտայայտւում էի դրանց իշխող վարչակարգի, ներքին եւ արտաքին քաղաքականութեան դէմ։

սակայն բացի վարչակարգից այնտեղ նաեւ կան քաղաքացիներ։ ու այսօր ճանաչելով թուիթերը ես նաեւ ճանաչում եմ դրա քաղաքացիներին։

տարօրինակ իրավիճակ ա, երբ սոցիալիստական, կենտրոնացուած կառավարմամբ երկրում մարդիկ աւելի լաւ են իրենց զգում քան ազատական, բայց ես իհարկէ հասկանում եմ պատճառները, ու մասնաւորապէս մէկը՝ կորպորացիաները իրար հետ մրցում են ու ունեն ռեսուրսներ աւելի լաւը կամ գոնէ գրաւիչը լինելու։

ես երեւի թուիթերի քաղաքացիութիւն չունեմ, ընդամէնը մուտքի վիզա, կամ եթէ եւ ունեմ, մէկ է հիմնականում սփիւռքից եմ հեռարձակում, իսկ այնտեղ գնում եմ շփուելու, մեզ մօտ բնակչութիւնը քիչ ա։

ամէն դէպքում հիմա ես գիտեմ այն մարդկանց քանի որ ճանաչում եմ թուիթերը։ ու մենք ունենք կապ, չնայած իրենք իհարկէ մեզ մօտ շատ չեն այցելում։ հետաքրքիր տեղ չենք զբօսաշրջիկների համար։

իսկ նրանք ով գալիս են այստեղ ապրելու, չեն էլ սիրում այցելութիւններ։ գալիս են ոչ թէ որովհետեւ ասենք նիւ֊եօրքի պէս աշխոյժ տեղ է, այլ որովհետեւ կորած գիւղի պէս՝ հանգիստ եւ աշխարհից կտրուած։

#սփիւռք

բնօրինակ սփիւռքում(եւ մեկնաբանութիւննե՞ր)

պիտակներ՝ սփիւռք