ասեմ որ սոֆթուերը ահագին կարելի է կանխատեսել՝ երբ հանդիպում եմ իմ սերնդի մարդկանց, յաճախ տեսնում եմ իրենց մէջ էդ սերնդին յատուկ համոզմունքներ եւ կարծրատիպներ։ ես էլ դրանք ունէի մի ժամանակ, բայց իրենցից շատերը դրանց մէջ մնացել են։ ինչի՞ մարդիկ կան որ չեն մնացել՝ ինձ թւում է նրանից, որ ունենում են տեղեկատւութեան սով, ու տեղեկատւութիւն աբսորբ անելու պահանջ։ ու ասենք հա ափդէյթները քաշում են, իսկ մնացածը դեռ էքսփի են քշում։

ու դա էլ, ի դէպ «աւանդոյթների» եւ «ադաթների» մեխանիզմն է բացատրում։

իսկ ես ունեմ մարդկանց, եւ դրանց յարաբերութիւնները մոդելաւորելու հակուածութիւն։ եւ ոչ միայն մարդկանց՝ դեռ մարդ ու շուն յարաբերութիւններն էի մոդելաւորում, ու ասենք երբ շունը մեքենայի տակ էր ընկնում, գիտէք, ինչքան էլ տխուր չէր ինձ, ես գիտէի որ այդպէս էլ պէտք է լինէր։

հա ու այդպէս էլ մտածում եմ՝ էս մարդը որ հիմա սենց է մտածում, ի՞նչ յատկութիւններ ունի, ինչքա՞ն է սիրում կարդալ, ի՞նչ է կարդում, ինչի՞ն է հետեւում, ու կարելի է ենթադրել, ինչ է դառնալու կամ մնալու։

(իսկ ասենք այ էս աղջիկը որ այսօր այս կօշիկն է հագել, տաս տարի անց, ի՞նչ կօշիկ կհագնի։ կամ ի՞նչ սանրուածք կունենայ։)

ու տենց, ես գիտեմ որ էս սիրուն զոյգը ինչ զզուելին է լինելու քսան տարի անց։ ու ինչ զզուած, ու չերջանիկ, ու չեն բաժանուելու քանի որ էլ ինչ բաժանուեն։ աղջիկը մտածելու է՝ դէ էս էլ իմ բախտն էր, տենց համակերպուած։ ուրիշ ձեւ չունէի։

ահա։

ու ես ուզում եմ ասել, դուք, ով ձեզ անպէտք էք զգում, կամ զուրկ, կամ որ ձեզ չեն սիրում, ասեմ, որ գիտէք, աւելի լաւ է չսիրեն։ գիտէք որտեղ էք ձեզ գտնելու, ախր չէք պատկերացնում։ չէք պատկերացնում որ մտածելու էք էս ուր եմ ընկել, ու որ էլ ձեւ չունէք դուրս գալու, ու որ միշտ սենց վատ է լինելու։

ու էդ ձեր մենակութիւնը գնահատելու արժանի է։ շատ։ էդ շատ հանգիստ երջանիկ վիճակ է։ եթէ չես գցում քեզ մոլորութեան մէջ «պէտք» ես «պէտք» չես, «սիրում» են, «չեն սիրում» աւանդական, այո, ադաթական մտածելակերպով։

բնօրինակ սփիւռքում(եւ մեկնաբանութիւննե՞ր)