2017-08-10-2690281

էմոցիաների հետ խնդիրն այն է, որ դրանք վստահելի չեն՝ այսօր ես խմել եմ կոլա, քանի որ ուղեղս ասաց՝ գժանո՛ց, լիքը էժան մարսուող էներգիա, տո՛ւր ինձ շաքար, բայց նա դեռ չի ջոկել, որ էդ վնաս է։

էդ նման է նրան, երբ գտնում ես ծրագրի մէջ թէ ինչ ինփութ կարող ես տալ, որը այն չի նախատեսել, ու էքսփլոյթ ես անում։

էւոլիւցիան յօրինել է յոյզեր որ մեզ ուղղորդի՝ սա արա, համով է՝ սա մի արա՝ հոսանքը խփելու է։

ու այսօր մեր մարմինը, ու ուղեղը լիքը բան այսօրուայ կեանքից չեն ջոկում, մի քանի հարիւր միլիոն տարի հետ են։

ու արի սա գիտակցելով վստահիր էմոցիաներին։ շատ տրամաբանական է թւում ամէն յոյզի մասին մտածել, արդե՞օք այն օվերրայդ անելու կարիք չունի։

ու հիմա հարց, եթէ ես չեմ խմում կոլա, էդ ազատ կամքի մասի՞ն է, թէ ազատ կամքը ստեղ բոլորովին կապ չունի։ կարծես թէ չունի, ու այլ օպերայից է լրիւ։

բնօրինակ սփիւռքում(եւ մեկնաբանութիւննե՞ր)