այն օրն անդրանիկին ու կատուին եմ տեսել, ասում եմ՝ տեսա՞ք նոր իւզեր կայ սփիւռքում, անդրանիկն ասում է՝ ո՞վ է, ասում եմ՝ չգիտեմ, փախած անծանօթ մականունով է, ասում է՝ դու ադմին ես, դբ֊ում տես մեյլ կամ ինչ, ասում եմ՝ չեմ նայել ու չեմ նայի։ (:
բացի նրանից որ փրիւասին փրիւասի է, նաեւ ինձ դուր է գալիս էս վիճակը, երբ մենք անծանօթ մարդկանց ենք հանդիպում առցանց, ու շփումն աւելի է նման «քաղաքայինի», քան «գիւղականի», (մարշալ մակլհուհան, վաչագան), ու թէկուզ ես իրեն գիտեմ (ինչը տխուր կը լինէր, բայց տարօրինակ չէր լինի), հիմա ես իրեն չգիտեմ, ու տենց հաւէս է, քանի որ չեմ կարող սահմանել, ու նա էլ գիտի որ ես իրեն չեմ կարող նախապէս սահմանել, ու տենց աւելի շատ ազատութիւն ունենք երկուսս էլ։