2017-08-02-2679003

ֆոտո լաբի աշխատողին այսօր ասում եմ՝ — ե՞րբ էք ձեր մեքենաների քիմիան փոխում, այդ օրը բերեմ մի քսան ժապաւէն տամ երեւակէք։

ասում է՝ — ես չեմ փոխում, ինձ մօտ դրուած է թարմը, մեքենան աւտոմատ հինը թափում, նորը քաշում է երբ ուզում է։

դէ, ենթադրում եմ որ թափուած հինը էլի պէտք է տայ մեքենային նորի տեղ։ այլ ձեւ չունի, այլապէս անշահաւէտ թանկ է, բայց չի կարող խօստովանել։

ասացի՝

— դէ օրինակ ես չեմ տալիս երեւակէք, քանի որ սպիտակ կէտիկներ են մնում ժապաւէնի վրայ։ (դրանք ըստ երեւոյթին հենց հին քիմիկատների մէջ են լինում, իսկ երբ գիգին կամ մանուէլն են ձեռքով երեւակում, նման բան չի լինում, մաքս մի քանի կաթիլ ջուր, ոչ մի կէտիկներ բնաւ)

ասում է՝

— էլ չեն մնում, ես սպիրտով մաքրում եմ, սքան եմ անում։ եթէ ինձ մօտ սքան ես անում, մաքուր սիրուն նկարներ ես ստանում նախապէս մաքրած ժապաւէնից։

ինչ֊որ կարդում եմ, մարդիկ բնաւ ժապաւէն սպիրտով ձեռք չեն տալիս։ #ֆոտո #ժապաւէն

բնօրինակ սփիւռքում(եւ մեկնաբանութիւննե՞ր)

պիտակներ՝ ֆոտո  ժապաւէն