երեւանում ահաւոր բարդ է քշել երեկոյեան մօտ իննից տասներկուսը։ նախ շատ արագ են քշում, կամ ճռռալով շրջադարձ անում, դժուար կանխատեսելի կտրուկ շարժումներ անում, կամ պոչիդ կը նստեն «դալնի֊բլիժնի» կանեն, մանաւանդ եթէ մեծ մեքենայով չես, ու ընթացքում լիքը լիքը սիգնալ կը լսես։

ընդհանուր առմամբ լիքը ագրեսիա է քաղաքում այդ ժամերին, ու ես ահաւոր ստրեսւում եմ այդ ժամերին քշելիս ու փորձում եմ եթէ հնարաւոր է այդ ժամերին տուն չվերադառնալ։ ահաւոր յոգնել եմ ագրեսիայից։ #երեւան

բնօրինակ սփիւռքում(եւ մեկնաբանութիւննե՞ր)