նաեւ հետաքրքիր է որ անտոն նոսիկը փաստօրէն ոչ մի տեղ բաժնետէր չէր, քանի որ չէր ուզում լինել։ նա նախընտրում էր լինել աշխատող ու հնարաւորութիւն ունենալ ցանկացած պահին դուրս գալ աշխատանքից։ բաժնետէր լինելով նա կը կապէր իրեն այդ տեղի հետ աւելի քան ուզում էր։ երբեմն ուզում են լինել բաժնետէր որպէսզի քեզ հեշտ չլինի հեռացնել, իսկ իր մօտ հակառակն էր, նա ուզում էր չլինել, որպէսզի նա աւելի հեշտ հեռացնի աշխատանքի վայրն իր կեանքից։

իսկ իննսունականների ռուսաստանում, ուր մարդիկ «քնում էին փողի վրայ», քանի որ դեռ բանկերը չէին կայացել, նա, իմ հասկանալով չէր էլ ուզում շատ փող ունենալ, որպէսզի աւելի անվտանգ լինի իր կեանքը։ ու յետոյ էլ շատ պահանջ չունէր, որով սիրում էր ցուցադրուել, որ քիչ բան է իրեն պէտք կեանքում։

բնօրինակ սփիւռքում(եւ մեկնաբանութիւննե՞ր)