սիւնու ելոյթները լսեցի, երբեմն ձանձրալի էր, երբեմն կպնում էի, չէի պոկւում։ չնայած չհասկացուած մեզ զգացի, նաեւ զգացի հասկացուած։ ինչեւէ, այնպէս չէ որ ինձ մօտ չէ իր ազգայնամոլութեանը վերաբերմունքը։ ես լաւ եմ զգում նրանից, որ նա ցաւում է ազգային խտրականութիւնից տուժած մարդկանց, ներառեալ հայերի համար։ բայց ուզում եմ ասել՝ արդեօ՞ք ճիշտ տեղ ես փնտրում ազգայնամոլութիւն։ արդե՞օք եղած գտածը ինքնին պատասխան չէ կրած խտրեկանութեան փորձին։ թողէք այս փոքր թոյլ պետութիւնը, համայնքը շունչ քաշի, ոտքի կանգնի, շուրջը նայի, ապրի առանց հաստատուն պատերազմի վտանգի եւ դրսի խոշոր ուժերի ճնշման, ազատուի շրջափակումից ու սկսի նորմալ շփուել ու առեւտուր անել հարեւանների հետ, ու յետոյ եթէ գտնէք ազգայնամոլութիւն, ես առաջինն եմ ով կը համարի որ դա անհանգստանալու պատճառ է։

ենթադրում եմ որ ինչքան ապահով ու խաղաղ ապրեն հայաստանցիները, այնքան աւելի դժուար կը լինի գտնել իրենց մէջ ազգայնամոլութիւն։ եւ, ի դէպ, այնքան աւելի շատ հնարաւորութիւն ունի երկիրը լինել ժողովրդավարական։

ու այսօրուայ հայաստանցիներին մեղադրելուց առաջ կարելի է գտնել այլ ուժեր մեղադրելու համար։

գրուած է իմ ձեռքով թամանեանի արձանի տակ։ (:

բնօրինակ սփիւռքում(եւ մեկնաբանութիւննե՞ր)