կներէք որ չեմ հանդիպում ձեզ հետ։ մի անձնականացրէք։

հիմնականում երկու բան է՝ փորձում եմ աւելորդ օվերհեդ չունենալ։ ես մնում եմ ինչի մէջ որ կամ ու այդպէս ինձ հանգիստ է։

երեւի եթէ երազէի կը հանդիպէի իհարկէ։ ինչ֊որ յոգնել եմ շարժից, անհանգիստ վիճակից, հանգիստ եմ ուզում։ կպչուն սեւեռուն մնում եմ նրա մէջ ինչի մէջ եմ ու շատ բարդ եմ պոկւում։ երեկոյեան որ գործից գնում են իրենք, հիմնականում սկսում եմ լաւ զգալ, տարուել ինչ֊որ բանով։ նախ հենց գործի տեղի գործերն եմ անում, քանի խանգարող աղմուկ չկայ։ յետոյ մոռացուած գործերից մէկն եմ փորձում անել, կամ այսօր ասենք զգում էի որ չեմ ձգում, մի յիմար գործ արեցի, իսկ յետոյ տարուեցի ու պարզուեց որ բարդ բան էլ կարողացայ անել։ երբ սովն է խանգարում՝ աչ եմ գնում։ աչը օվերհեդ աութսորս անել է։ ու եթէ գործի տեղում ուտելիք լինէր դուրս չէի գայ։ ինձ խորհուրդ են տուել պատուիրել բայց ես չունեմ այդ կուլտուրան դեռ։

կողքից էլ irc, պոլլի֊ով թուիթեր եմ նայում, ու ֆլիքր՝ ջոքրով, երբ սպասում եմ թէյի ջուրը եռայ։

երբեմն դուրս եմ գալիս, երբ դոլֆն է կանչում ասենք, բայց նա սուղ ռեսուրս է, ու իր հետ հետաքրքիր է ծրագրաւորումից խօսել։ ինձ բացի դրանից շատ քիչ բան է հիմա իրականում հետաքրքրում։ դրա մէջ էլ եմ մնացել։

ու իմ համար հանդիպումներն հիմա աւելի շատ բեռ են քան հաճոյք։

ահաւոր սովորել եմ մենակութեանը։ չեմ կարողանում առանց դրա։ յոգնում եմ ուրիշներից։ ու աղմուկ տանել չեմ կարողանում։ ու երաժշտութիւն եմ միշտ լսում։ միշտ։ միշտ։ միշտ։

ճամփորդ էլն էլ մենակ աւելի եմ սիրում։ առաջ կիսուել էի սիրում, իսկ հիմա անհետացաւ այդ պահանջը։ էլի կիսւում եմ մէկ մէկ բայց տենց առանց շատ պահանջի։ առաջ ժապաւէն երեւակելիս կուզէի հետս մարդ լինի կիսուեմ, տեսնեն ինչ հաւէս է, կամ գոնէ ընթացքում ֆոտո անեմ պրոցեսը, մէկին ուղարկեմ։ իսկ հիմա պարզապէս երեւակում եմ, գոհ նայում այդ ժապաւէնին, կախում չորանայ ու գնում քնելու։

ֆոտո հրապարակելու հաւէս էլ չի լինում, երբեմն ստիպում եմ ինձ դա անել։ արդէն մոռանում էլ եմ ինչեր ունեմ նկարած։ մէկ մէկ անկապ յիշում եմ կամ ձեռքի տակ են ընկնում հրապարակում եմ։

բայց սիրում եմ նկարել։ ու լաւ է որ գունաւոր երեւակելու համար վճռել եմ լաբ25 գնալ, վատ չի երբ ժամանակ է անցնում նկարածի ու երեւակածի արանքում։ ոնց որ քո ֆոտոներին չնայես արդէն ու աւելի լաւ ես հասկանում որն է լաւը։

լիքը ժապաւէն պարզապէս չեմ ծրել։ նայել եմ, դուրս եկել է, ուրախացել՝ ահ ինչ լաւ է։ ու այսքանը։

ճամփորդելուց՝ երբ մենակ չեմ ճամփորդում՝ անհանգստանում եմ՝ նա զուգարան է ուզում, նա սոված է, իրեն պէտք է կերակրել, նա ուզում է շուտ տուն հասնել, նա էլ մրսում է կամ այսինչ տեղում չի ուզում գտնուել։ ինչի՞ս է պէտք։ տենց նոյնիսկ մի անգամ օբյեկտիւ դաշտում թողեցի, քանի որ իրենք շտապում էին։ ու յետոյ 250 կմ քշել եմ, որ գտնեմ վերցնեմ։ կամ դեւիդ աւգուստի սեթին չեմ եղել քանի որ իրենց հարմար չէր։ յոգնել եմ անհանգստանալուց ու ուրիշներին հաշուի առնելուց։ քիչ օվերհեդ, քիչ օվերհեդ։

սիրում եմ մնալ։ սիրում եմ գալ տուն, ու շարունակել կարդալ թողած հարդուեր գիրքը՝ հիմա մոդուլայի մասին է։ սիրում եմ որ տուն ինձնից բացի մարդ չի մտնում։ ու տանն էլ ոչ մէկի ճաշակին կամ պահանջներին չպէտք է համապատասխանեցնել ինչ֊որ բաներ։ երբ հաւէս կանեմ՝ կը մաքրեմ։ չեմ անի՝ չեմ մաքրի։ ուր հաւէս է՝ կամերաներն ու ուսապարկերը կը գցեմ։ եթէ հիւր է գալիս տուն, տենց չես անի, ասենք իրեն նստելու տեղ չի լինի։ այդ համար կան փաբլիկ տեղեր, ոչ մի հիւր պէտք չի ինձ։ անկապ օվերհեդ է։

ու դէմ չեմ, ուզում եմ ինչ֊որ մարդկանց հետ հանդիպել, բայց տենց դժուարութեամբ եմ պայմանաւորւում։ հիմա գիտեմ որ ուրբաթ օրը մէկին պիտի տեսնեմ, երեւի հազիւ տեղիցս կը պոկուեմ։ լաւ է ուշ ենք պայմանաւորուել։ այստեղ մի բան գցելու մոտիւս էլ՝ հաւաքելն է որ չկորցնեմ չմոռանամ։ այսօր այդպէս եմ զգում։ ու ահաւոր ուզում եմ հնարաւորինս բաց, ասենք խաղալ։ որ անկապ հարցեր չլինեն։ էդ ամէնը ինձ համար էլ է տարօրինակ։ ու անսպասելի։ այնպէս որ կներէք։ ոչ մի անձնական բան։

https://www.youtube.com/watch?v=l9tRdSmVZAc

բնօրինակ սփիւռքում(եւ մեկնաբանութիւննե՞ր)