երեկ մի հատ աղջիկ ասաց՝ արի քեզ այգէձորը ցոյց տամ, ու պարզուեց գիտէ՞ք ահագին թիֆլիստո տեղեր կան, նոյնիսկ տենց կամուրջիկներով մուտքեր ինչպէս վակէում, հա, բայց ասածս այն է, որ մի հատ բանտարկուած ռոբոտիկ հանդիպեցինք ճաղերի հետեւը, ու ես ուզեցի իրեն նկարել, բայց արդէն մթնում էր, ու իմ մօտ դէ ժապաւէնային խցիկ է, ու միջի ժապաւէնի իսոն էլ բարձր չէ, ու ես մի տեղ գտայ, ուր կարելի է խցիկը հենել, բայց այդ դէպքում կադրի զգալի մասը դատարկ էր մնում, ու ես աղջկան ասացի՝ այստեղ կանգնիր, իր ձեռքում էլ ինչ֊որ գետնին սողացող մոլախոտից նոր պոկած ծաղիկ էր, ու կադրում դա էր, ու իր «բլութիֆըլ» պայուսակը, որ ծոմակն է սարքել։ (:

հիմա չգիտեմ ֆոտոն սքրու ափ եմ արել թէ չէ, բայց այդպէս կադրը շատ աւելի հաւէսն էր ստացւում, ու ես կրկին յիշեցի որ սահմանափակումները խթանում են կրեատիւ լինելը։ #ֆոտո

բնօրինակ սփիւռքում(եւ մեկնաբանութիւննե՞ր)