— ամենակարեւոր հարցը կրկին՝ ո՞ւմ ես ձայնդ տուել։ թէկուզ գիւղացի ես ու հիմա կարկուտից ես բողոքում։ բա ինչի՞ է կարկուտ եղել, ինչո՞ւ չեն կանխել։ ինչո՞ւ ես քսան հազար դրամ վերցրել, ոչ թէ պահանջել որ հակակարկուտային սարքերն աշխատեն։ հիմա էլ ջրի խնդիր են ունենալու։ ախր, ասենք, երեսուն տարեկան մարդ ես, գիտես, որ երեսուն տարի է, տարին մէկ ջրի խնդիր ես ունենում, ինչի՞ ես քսան հազար դրամ վերցնում, փոխարէնը ասես՝ գնացէք ջրի խնդիրը լուծէք։ չէ, իմ համար բոլոր այդ բողոքների պատասխանը մէկն է՝ «ո՞ւմ ես ընտրել»։

#զրոյց #կարկուտ #քաղաքականութիւն

բնօրինակ սփիւռքում(եւ մեկնաբանութիւննե՞ր)